Jump to content

Նիկոլայ Սավչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Սավչենկո
Ծնվել էնոյեմբերի 7, 1922(1922-11-07)
ԾննդավայրԿրասնի Դվորեց, Rogachev Uezd, Գոմելի գավառ, ՌԽՖՍՀ
Մահացել էհունիսի 12, 2001(2001-06-12) (78 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունQ99646976? (1948) և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունվիրաբույժ, բժիշկ, ուրոլոգ, medical administrator, համալսարանի դասախոս և chief physician
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1965)
ԱշխատավայրԲելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա, Մինսկի պետական բժշկական համալսարան և Q25536448?
Պաշտոնlist of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1967–1970)?, list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1971–1974)?, list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1975–1979)?, list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1980–1985)?, Q115378480?, ռեկտոր և ամբիոնի վարիչ
Պարգևներ

Նիկոլայ Եվսեևիչ Սավչենկո (բելառուս․՝ Мікалай Яўсеевіч Саўчанка, ռուս.՝ Николай Евсеевич Савченко, նոյեմբերի 7, 1922(1922-11-07), Կրասնի Դվորեց, Rogachev Uezd, Գոմելի գավառ, ՌԽՖՍՀ - հունիսի 12, 2001(2001-06-12), Մինսկ, Բելառուս[1]), վիրաբուժության ոլորտի խորհրդային և բելառուս գիտնական, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Սավչենկոն ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին Կրասնի Դվորեց գյուղում (այժմ՝ Բելառուսի Գոմելի մարզի Չեչերսկի շրջան)։ Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի մարտերին, ավարտին զորացրվել է։ 1948 թվականին Սավչենկոն ավարտել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտը։ 1951 թվականից դասավանդել է Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, իսկ 1958 թվականից՝ Բելոռուսիայի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում։ 1960 թվականից նա ղեկավարել է այդ ինստիտուտը։ 1965 թվականին Սավչենկոն պաշտպանել է դոկտորական թեզը[3]։

1966 թվականին Սավչենկոն նշանակվել է Բելոռուսական ԽՍՀ առողջապահության նախարար՝ այդ պաշտոնը զբաղեցնելով քսան տարի։ Պետական գործունեությանը զուգահեռ նա ակտիվորեն ներգրավված է եղել գիտական, մանկավարժական և հասարակական գործունեությանը։ Նա ընտրվել է Բելոռուսական ԽՍՀ VII-IX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ղեկավարել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնը, ապա՝ երիկամների փոխպատվաստման բելոռուսական հանրապետական կենտրոնը[3]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավչենկոն միզասեռական համակարգի հիվանդությունների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, առողջապահության ավտոմատացված համակարգերի բնագավառներում ավելի քան 300 գիտական հոդվածի, 9 գյուտի և 11 մենագրության հեղինակ է։ 1969 թվականին Սավչենկոն ընտրվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1972 թվականին՝ ակադեմիկոս։ 1982 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ 1988 թվականին՝ Բելոռուսական ԽՍՀ պետական մրցանակի[3]։

Մահացել է 2001-ի հունիսի 12-ին[3], թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Մինսկի քաղաքային թիվ 4 կլինիկական հիվանդանոցը կոչվել է Նիկոլայ Սավչենկոյի անունով[4], իսկ ուրոլոգիական մասնաշենքի պատին փակցվել է Ն. Ե. Սավչենկոյի հուշատախտակը[5]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 http://unicat.nlb.by/opac/pls/dict.prn_ref?tu=r&tq=v0&name_view=va_aall&a001=BY-NLB-ar113930&strq=l_siz=20
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Савченко Николай Евсеевич» (ռուսերեն). Национальная академия наук Белоруссии. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. Пастанова Савета Міністраў Рэспублікі Беларусь ад 6 лiстапада 2001 года № 1623 «Аб увекавечанні памяці М. Я. Саўчанкі»
  5. «О клинике». 4-я городская клиническая больница имени Н.Е. Савченко. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  6. Указ Президента Республики Беларусь от 15 декабря 1997 года № 637 «О награждении И.П.Антонова и Н.Е.Савченко орденом Отечества III степени»