Նիկոլայ Սադչիկով
Նիկոլայ Սադչիկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 20, 1946 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | դեկտեմբերի 23, 2015 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ |
Նիկոլայ Սադչիկով (ռուս.՝ Николай Иванович Садчиков, մարտի 20, 1946, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2015, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետել է ֆրանսերենին, արաբերենին և անգլերենին։
1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1990 թվականից մինչև 1995 թվականը զբաղեեցրել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության միջազգային ծովային կազմակերպության մշտական ներկայացուցչի պաշտոնը։
- 1995-ից մինչև 1997 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1997-1999 թվականներին Նյու Յորքում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 1999 թվականի հունիս-օգոստոս ամիսներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
- 1999 թվականի օգոստոսից մինչև 2001 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
- 2001 թվականի մայիսի 31-ից մինչև 2005 թվականի օգոստոսի 5-ը Շվեդիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2005 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2010 թվականի մայիսի 31-ը հանդիսացել է Վատիկանի և Մալթայի շքանշանի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ[3][4]։
- 2010 թվականի մայիսի 31-ից մինչև 2013 թվականի հունվարի 11-ը Վատիկանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Ինքնիշխան Մալթայի շքանշանի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ[4][5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հուլիսի 18)[6]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հունիսի 2)[7]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի սեպտեմբերի 20)[8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.05.2001 г. № 625 "О назначении Садчикова Н.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Швеция"
- ↑ Указ Президента Российской Федерации от 05.08.2005 г. № 925 "О Садчикове Н.И."
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.08.2005 г. № 989 "О назначении Садчикова Н.И. Представителем Российской Федерации при Ватикане и при Суверенном Мальтийском Ордене по совместительству"
- ↑ 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 31.05.2010 г. № 654 "О назначении Садчикова Н.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Ватикане и Представителем Российской Федерации при Суверенном Мальтийском Ордене по совместительству"
- ↑ Указ Президента Российской Федерации от 11.01.2013 г. № 16 "О Садчикове Н.И."
- ↑ Указ Президента Российской Федерации от 18 июля 1995 года № 715 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 2 июня 1998 года № 651 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 20 сентября 2003 года № 1076 «О присвоении Садчикову Н. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Մարտի 20 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 2015 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ