Նիկոլայ Ռացիբորինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ռացիբորինսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 22, 1949(1949-06-22) (74 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Նիկոլայ Ռացիբորինսկի (ռուս.՝ Николай Леонидович Рациборинский, հունիսի 22, 1949(1949-06-22)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1985 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է ֆրանսերենին, հունարենին և անգլերենին։

1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1972-1977 թվականներ՝ Չինաստանում Խորհրդային Միության դեսպանության աշխատակից։
  • 1978-1983 թվականներ՝ Ալժիրում Խորհրդային Միության դեսպանության աշխատակից։
  • 1988-1989 թվականներ՝ Հնդկաստանում Խորհրդային Միության դեսպանության աշխատակից։
  • 1991-1994 թվականներ՝ Չինաստանում Խորհրդային Միության, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 1997-2001 թվականներ՝ մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությանը և Հարավսլավիայում ԵԱՀԿ առաքելությանը (Խորվաթիա
  • 2003-2007 թվականներ՝ Նայրոբիում միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2007 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի փետրվարը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2011 թվականի փետրվարի 28-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 18-ը Կամերունում և Գվինեայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի ապրիլի 11)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 28.02.2011 № 237 «О назначении Рациборинского Н.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Камерун»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 28.02.2011 № 238 «О назначении Рациборинского Н.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Экваториальная Гвинея по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 18.09.2017 № 429 «О Рациборинском Н.Л.»
  4. Указ Президента Российской Федерации от 11.04.2006 № 354 «О присвоении дипломатического ранга» Արխիվացված 2013-12-02 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]