Նիկոլայ Պիջակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Պիջակով
Ծնվել էդեկտեմբերի 17, 1923(1923-12-17)
ԾննդավայրQ27578048?, Q16683000?, Shadrinsky Okrug, Ural Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 15, 1969(1969-04-15) (45 տարեկանում)
Մահվան վայրDalmatovo, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունSaratov Military Command Engineering High School of Missile Forces?
Մասնագիտությունլրագրող
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Նիկոլայ Պիջակով (ռուս.՝ Николай Николаевич Пиджаков, դեկտեմբերի 17, 1923(1923-12-17), Q27578048?, Q16683000?, Shadrinsky Okrug, Ural Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1969(1969-04-15), Dalmatovo, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գվարդիայի լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս: Եղել է Առաջին մերձբալթյան ռազմաճակատի վեցերերդ գվարդիական բանակի 34-րդ առանձին տանկային բրիգադի հրասայլի հրամանատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Պիջակովը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 17-ին, Ուրալի մարզի Շադրինսկի գավառի Օլխովսկու շրջանի Պոտանինսկի գյուղխորհրդի Պոտանինո գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում:

Սովորել է Պոտանինի տարրական և Կրիվսկոյի թերի միջնակարգ դպրոցներում: 1938 թվականին ուսումը շարունակել է Օլխովսկի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1941 թվականի հունիսին[1]:

Հայրենական մեծ պատերազմի սկզբում կամավոր դիմել է զինկոմիսարիատ, որտեղից նրան ուղարկել են ռազմական ուսումնարան։ 1942 թվականի աշնանը ավարտել է Սարատովի տանկային ուսումնարանը։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ից սկսել է մասնակցել Հայրենական մեծ պատերազմի մարտերին` Հյուսիս-Կովկասյան ճակատում (մինչև 1943 թվականի փետրվարի 16-ը)։ 1943 թվականի հոկտեմբերի 14-ից եղել է Մերձբալթյան 1-ին ճակատում։ Հատկապես աչքի է ընկել Բագրատիոն գործողության ընթացքում[1]:

1944 թվականի հունվարի 2-ից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու:

1944 թվականի հունիսի 24-ին հետախուզության ժամանակ երեք ժամվա ընթացքում հետ է մղել հակառակորդի հարձակումները Վիտեբսկի մարզի Դոբեա գյուղի մոտ[1]: Հունիսի 25-ին, տեղափոխվելով Արևմտյան Դվինա, երկու ժամվա ընթացքում պահել է Վիտեբսկի մարզի Բեշենկովիչի ավանում գրավված շրջանը՝ ապահովելով հրաձգային ստորաբաժանումների տեղափոխումը:

1944 թվականի սեպտեմբերի 18-ին թեթև վիրավորվել է: Եղել է «T-34» տանկային դասակի հրամանատարը:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1945 թվականի մայիսի 24-ի հրամանագրով թշնամու պաշտպանության ճեղքման, Արևմտյան Դվինայի գետանցի և գրավված պլացդարմի պահպանման ժամանակ ցուցաբերած արիության, խիզախության և մարտական վարպետության համար «Տ-34» գվարդիայի տանկի հրամանատար լեյտենանտ Նիկոլայ Պիջակովն արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման՝ պարգևատրվելով Լենինի շքանշանով և համար 7297 «Ոսկե աստղ» մեդալով[1]:

1946 թվականին Պիժակովը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Տուն վերադառնալուց հետո նա եղել է Պոտանիսկայայի կաբինետի ընթերցասրահի ղեկավար, «Նոր տեխնիկա» գրասենյակի փոխնախագահ, Օլխովսկու ԴՕՍԱԱՖի վարչության նախագահ, իսկ Դալմատով քաղաք տեղափոխվելուց հետո աշխատել է որպես «Կոմունիզմի ճանապարհ» թերթի լրագրող[1]:

1951 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ:

Նիկոլայ Պիջակովը մահացել է 1969 թվականի ապրիլի 15-ին։ Թաղված է Դալմատովում, հին գերեզմանոցում[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա անունով կոչվում է Դալմատով քաղաքի փողոցներից մեկը: Փառքի ծառուղում նրա հիշատականին տնկվել է կեչի, տեղադրվել է հուշատախտակ[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Hero of the Soviet Union medal.png Նիկոլայ Պիջակով «Երկրի հերոսներ» կայքում
  2. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46544796» 
  3. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46679445» 
  4. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46801616» 
  5. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46761548» 
  6. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 150025752» 
  7. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 35509020» 
  8. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 23792485» 
  9. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 46208104» 
  10. Архивный реквизит на сайте «Подвиг народа» «№ 35954003» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Золотое созвездие Зауралья. Книга 1. Курган. Парус-М, 2000.