Նիկոլայ Պանինի բնակելի տուն
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Մասն է | Old Believers Pokrovsky Cathedral, Rostov-on-Don? |
Հիմնադրված է | 1910 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Նիկոլայ Պանինի բնակելի տուն (ռուս.՝ Жилой дом Николая Панина), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1910 թվականին` մոդեռն ոճով[1]։
Գտնվում է Ուլյանովսկայա փողոցում (շենք №39)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է ճարտարապետ Եվգենի Գուլինի նախագծով` վաճառական Նիկոլայ Պանինի միջոցներով[2][3]։ Կազմում է միասնական ճարտարապետական համալիր կողքին գտնվող հնադավանական Աստվածածնի տաճարի հետ[1]։ Պանինի տանը գործել է հնադավանական անկելանոց[2] (այլ տվյալներով` հոգևորականության տուն[3])։ Նիկոլայ Պանինը եղել է բեգլոպոպովցի հնադավանների համայնքի երեցփոխ (այժմ` Ռուսական հնադավան ուղղափառ եկեղեցի), և շենքը մահից հետո կտակել է տաճարին։
1920-ական թվականներին, խորհրդային կարգերի հաստատումից հետո, շենքն ազգայնացվել է[1]։
Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 որոշմամբ Նիկոլայ Պանինի բնակելի տունը վերցված է պետական պահպանության ներքո որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Պանինի բնակելի տունը գտնվում է Ուլյանովսկայա փողոցում` հնադավանական Աստվածածնի տաճարի ավագ խորանի դիմաց[2]։ Երկհարկանի շենքի հատակագիծն ուղղանկյունաձև է։ Գլխավոր ճակատն ընդգծված է ատտիկոսներով եզրային ելուստավորմամբ։ Շենքի հարավարևելյան անկյունը պսակված է ասեղնասայրով գմբեթով։ Շինության ճարտարապետագեղարվեստական նկարագիրը ձևավորում է սվաղային դեկորը։ Շենքի ամբողջ բարձրությամբ տեղադրված լիզենները (հարթ որմնասյուներ) իրականացնում էն ճակատի ուղղահայաց բաժանում։ Առաջին հարկի պատուհաններն ուղղանկյուն են, իսկ երկրորդինը` կիսաշրջանաձև։ Լուսամուտատեղերը զարդարված են երկրաչափական ներդիրներով։ Երկրորդ հարկի լուսամուտագոգային խորշերը կոպտատաշ քարից են, իսկ պատուհանների վերևի խորշերն ունեն բարդ կառուցվածք[1]։ Երկփեղկ դռնով շքամուտքը գտնվում է ճակատի աջ մասում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աստվածածնի տաճարը (հեռվում Պանինի բնակելի տան գմբեթն է)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 137—138. — ISBN 5-8456-0489-3
- ↑ 2,0 2,1 2,2 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 29. — ISBN 5-98155-014-7
- ↑ 3,0 3,1 «История старообрядческой Общины в Ростове-на-Дону». izdrevle.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-05-24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.