Jump to content

Նիկոլայ Դյաչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Դյաչենկո
ռուս.՝ Николай Иванович Дьяченко
Դիրքը կենտրոնական
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1947(1947-12-02)
Ծննդավայր Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հունվարի 3, 2020(2020-01-03) (72 տարեկան)
Վախճանի վայրը Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 212 սմ
Կարիերայի պատմություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բուրեվեստնիկ (Երևան) (1967–1970)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖԻՄԱ (Երևան) (1970–1972)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲԿՄԱ (Մոսկվա) (1972–1976)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽԶԽԳ թիմ (1976–1982)
Մեդալներ
Եվրոպայի առաջնություն
Բրոնզ Իսպանիա 1973

Նիկոլայ Դյաչենկո (ռուս.՝ Николай Иванович Дьяченко, դեկտեմբերի 2, 1947(1947-12-02), Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2020(2020-01-03), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բասկետբոլիստ, ով խաղում էր կենտրոնական դիրքում։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր և ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Դյաչենկոն ծնվել է Աշխաբադում։ Մեծացել է Նալչիկում, մանուկ հասակում զբաղվել բռնցքամարտով։ Բասկետբոլ սկսել է խաղալ 15 տարեկանից։ Իր խաղային կարիերան սկսել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի թիմում (1967-1972)[1]։ 1972-1976 թվականներին Նիկոլայ Դյաչենկոն խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում, նրա կազմում երեք անգամ դարձել ԽՍՀՄ չեմպիոն[1]։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 1973 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[1]։ Իր խաղային կարիերան ավարտել է Գերմանիայի խորհրդային զորքերի խմբի թիմում։

Նիկոլայ Դյաչենկոն ավարտել է Լենինի շքանշանի ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը։ 1982-1998 թվականներին աշխատել է Մոսկվայի երկաթուղու №1 մանկական մարզադպրոցում՝ որպես մարզիչ։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է ԱՄՆ-ում։ Վերջին տարիներին նա ապրում էր Մոսկվայում, երկար ժամանակ տառապում էր կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով[2][3]։

Նիկոլայ Դյաչենկոն մահացել է 2020 թվականի հունվարի 3-ին[4][5][6] և թաղվել Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն Նիկոլայ Դյաչենկոն». armeniasputnik.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  2. «Свое движение вверх: как чемпион по баскетболу борется с редкой болезнью». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Актер из «Движения вверх» навестил тяжелобольного чемпиона СССР по баскетболу». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Умер бывший баскетболист ЦСКА Николай Дьяченко». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  5. Умер бывший баскетболист ЦСКА Николай Дьяченко
  6. 73 տարեկանում մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստը
  7. Из жизни ушёл Николай Дьяченко…

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]