Նիկոլայ Գրիգորյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նիկոլայ Գրիգորյան
Նիկոլայ Գրիգորյան
Ծնվել է դեկտեմբերի 15, 1957(1957-12-15) (61 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն ոստիկան, լրագրող և ուսուցիչ
Աշխատավայր Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ

Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյան (դեկտեմբերի 15, 1957(1957-12-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 - 1981 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
  • 1982 - 1989 թթ. աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես «Մարդը և օրենքը», «Մարտական պոստում», «Իրավաբանի ընդունարան», «Ճանապարհ, տրանսպորտ, հետիոտն» հաղորդաշարերի խմբագիր-մեկնաբան։
  • 1990 - 1995 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, «02» հեռուստահաղորդաշարի հիմնադիր-մեկնաբան, «02» շաբաթաթերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր, միլիցիայի փոխգնդապետ:
  • 1996 - 1997 թթ. - «Նորք» հեռուստաալիքի փոխտնօրեն, «Լուրեր» լրատվական ծրագրի հիմնադիր տնօրեն։
  • 1997 - 2008 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության լրատվական բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ։
  • 2002 - 2003 թթ. - «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի հիմնադիր-տնօրեն։
  • 2008 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
  • 2010 - 2011 թթ. - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող։
  • 2011 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ[1][2]:
  • 2015 թվականից՝ Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող:
  • 2017 թվականի մայիսի 5-ին գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է ՀՀ վարչապետի, Ոստիկանության, Հայաստանի փրկարար ծառայության, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության խորհրդի պատվոգրերի ու շնորհակալագրերի։

  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
  • ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ,
  • ՀՀ ԱԺ նախագահի մեդալ
  • ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայություն» մեդալ։
  • Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է «ՔՊ միջազգային կարգի ասպետ» շքանշանի։
  • 2013 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա և երկու թոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]