Նիկոլայ Աֆոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Աֆոնին
Ծնվել էհոկտեմբերի 4, 1936(1936-10-04)
Մահացել էդեկտեմբերի 26, 2008(2008-12-26) (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Զբաղեցրած պաշտոններռեկտոր
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Նիկոլայ Աֆոնին (ռուս.՝ Николай Николаевич Афонин, հոկտեմբերի 4, 1936(1936-10-04) - դեկտեմբերի 26, 2008(2008-12-26), Մոսկվա, Ռուսաստան), Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի ռեկտոր (1995-2007 թվական), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1982 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Մոսխորհրդի թատրոնի դերասան, Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի ռեկտոր։

Եղել է Վ. Պաշեննայայի, Ի. Իլյինսկու և Վ. Ցիգանկովի աշակերտը։

Նիկոլայ Աֆոնինն ուսումնարանը ավարտելուց հետո 1961 թվականին Յուրի Զավադսկու կողմից հրավիրվել է Մոսխորհրդի անվան թատրոն։

Աֆոնինն այդ բեմում աշխատել է 25 տարի։

Նաև, լինելով Մոսխորհդի թատրոնի առաջատար դերասան, նա 1968 թվականից ստեղծագործական աշխատանքը համատեղել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում մանկավարժական գործունեության հետ։

Թաղվել է 2008 թվականի դեկտեմբերի 30-ին, Ակսինինյան գերեզմանատանը (Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ)։

Դիպլոմային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Աֆոնին թողարկել է դիպլոմային ներկայացումներ կամ մասնակցել է նրանց բեմադրմանը.

  • «Փոթորիկ» (Վ. Բիլ-Բելոցերկովսկի)
  • «Արիստոկրատները» (Ն. Պոգոդին)
  • «Արշավանքը» (Լ. Լեոնով)
  • «Միջադեպը» (Ն. Բաէր)
  • «Վանյուշայի երեխաները» (Ս. Նայդենով)
  • «Կոնվեյի ընտանիքը և ժամանակը» (Դ. Պրիստլ)
  • «Փիլիսոփայության դոկտորը» (Բ. Նուշիչ)
  • «Իմ պատկերը» (Ա. Արբուզով)
  • «Ապրում են Պրյասլինները» (Ֆ. Աբրամով)
  • «Ակամա բժիշկը» (Ժան Մոլիեր)
  • «Անցած ամառը Չուլիմսկում» (Ա. Վամպիլով)
  • «Ինչպես հաճախ ընկերների շրջապատում» (Ի. Լանգելան)
  • «Կառլը և Աննան» (Լ. Ֆրանկ)
  • «Վոյցեկը» (Գ. Բյունխեր)
  • «Ծննդան տոները սենյոր Կուպպելոյի տանը» (Է. դե Ֆիլիպո)
  • «Զոյկայի բնակարանը» (Մ. Բուլգակով)
  • «Ջրի բաժակ» (Է. Սկրիբ)
  • «Իմ ընտանիքը կամ Ամուսնացած հարսը» (Ա. Գրիբոեդով, Ա. Շախովսկի)
  • «Երեք քույրեր» (Ա. Չեխով)
  • «Խումհար` ուրիշի տոնին» (Ա. Օստրովսկի)
  • «Խառնաշփոթ» (ըստ Դոստոևսկու «Դեռահասը» վեպի)
  • «Ռոմանտիկները» (Է. Ռոստանդ)
  • «Մի կոպեկ չկար, և հանկարծ` երեք կոպեկանոց» (Ա. Օստրովսկի)
  • «Սիրո մասին» ըստ Ա. Չեխովի պատմվածքների. Ներկայացումը ներառվել է Զելենոգրադի «Վեդոգոն» երիտասարդական թատրոնի երգացանկում։
  • «Երկար ոտքերով սուտը» (Է. դե Ֆիլիպո)
  • «Համբուրիր ինձ, Քեթ» ( Կ. Փորթեր)
  • «Գայլեր և ոչխարներ» (Ա. Օստրովսկի)
  • «Եկամտաբեր պաշտոն» (Ա. Օստրովսկի)
  • «Իմ բոլոր որդիները» (Ա. Միլլեր)
  • «Բելուգինի ամուսնությունը» )Ա. Օստրովսկի, Ն. Սոլովյով)
  • «Բեռնարդա Ալբայի տունը» (Ֆ. Լորկա)
  • «Կարտոֆիլ` բոլոր ուտեստներին» (Ա. Ուէսկեր)
  • «Ուշադրություն, պոլտերգայստ» (Վ. Աֆոնին)
  • «Փորձում ենք Շեքսպիր» (Վ. Աֆոնին)
  • «Հեռացողը մնաց տանը» (Լ. դե Վեգա)
  • «Թափառումի տարիներ» (Ա. Աբրուզով)

Հայտնի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Բելի
  • Պյոտոր Կրասիլով
  • Եկատերինա Կլիմովա
  • Վլադիսլավ Մալենկո
  • Տատյանա Արնտգոլց
  • Օլգա Արնտգոլց
  • Ալեքսանդր Լոյե
  • Պոլինա Մաքսիմովա
  • Արտյոմ Տկաչենկո
  • Նատալյա Վոևոդինա
  • Գլեբ Մատվեյչուկ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Պատվո շքանշանով (2002 թվական)[1]։
  • Պատվոգրեր.
    • «ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ» (1982 թվական),
    • «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» (1997 թվական),
    • Սախայի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (Յակուտիա) (2002 թվական),
    • Չուվաշիայի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2002 թվական),
    • Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2005 թվական)։
  • Պատվոգրեր.
    • Տաջիկստանի Հանրապետություն (1991 թվական),
    • Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի (1997 թվական)։
  • Միխայիլ Տվերսկուսուրբ խաչ պատվո շքանշան (2004 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]