Նիկոլայ Անտոշկին
Նիկոլայ Անտոշկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1942 |
Ծննդավայր | Կուզմինովկա, Fyodorovsky selsoviet, Ֆյոդորովսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | հունվարի 17, 2021 (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Federal Military Memorial Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա և Օրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան |
Գիտական աստիճան | ռազմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, Լիկվիդատորներ և Պետական Դումայի անդամ |
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 7th State Duma of the Russian Federation? և 6th State Duma of the Russian Federation? |
![]() |
Նիկոլայ Տիմոֆեևիչ Անտոշկին (ռուս.՝ Николай Тимофеевич Антошкин, դեկտեմբերի 19, 1942, Կուզմինովկա, Fyodorovsky selsoviet, Ֆյոդորովսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունվարի 17, 2021, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ (1994), առաջին կարգի ռազմական օդաչու, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր օդաչու (1993), Խորհրդային Միության հերոս, Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 19-ին, Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ֆեոդորովսկի շրջանի Կուզմինովկա գյուղում։
1960 թվականին ավարտել է Կումերտաուի թիվ 4 դպրոցը։ Աշխատել է նույն քաղաքի ջերմաէլեկտրակենտրոնում, որպես վարպետ և մարզական հրահանգիչ։
1961 թվականին ընդունվել է Օրենբուրգի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան, որն ավարտել է 1965 թվականին։ Շառայել է Բելառուսի ռազմական շրջանում՝ որպես օդաչու, ավագ օդաչու, թռիչքի հրամանատար։ Ծառայել է նաև հետախուզական գնդում։
Մասնակցել է Չեխոսլովակիայում 1968 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, 1969 թվականին՝ խորհրդային-չինական սահմանի հակամարտությանը։
1970-1973 թվականներին սովորել է Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիայում, որն ավարտել է գերազանցությամբ։
Օդեսայի ռազմական շրջանում մայորի կոչումով նշանակվել է ջոկատի հրամանատար, որից հետո՝ թռիչքային ուսուցման գնդի հրամանատարի տեղակալ։
1975 թվականին ժամկետից շուտ ստացել է փոխգնդապետի վաղ կոչում և նշանակվել է Ուզբեկական ԽՍՀ Կաշկադարիայի շրջանում նորաստեղծ ավիացիոն գնդի հրամանատար։ 1976 թվականի աշխարհում առաջին անգամ Անտոշկինը կատարել է երկրի մակերևույթի հետազոտություն Բայկոնուր տիեզերագնացության մերձակայքում` սինխրոնիզացված տիեզերանավի հետ։
1979 թվականի հուլիսին նա ստացել է Գերմանիայում խորհրդային զորքերի գնդի հրամանատարի պաշտոնը։ Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիայում անցել է երկամսյա դասընթաց և ստացել գնդապետի կոչում։ 1980-ի մայիսից մինչև 1981 թվականի օգոստոս զբաղեցրել է ավիացիայի հրամանատարի պաշտոնը։ 1981-1983 թվականներին սովորել է Վորոշիլովի անվան ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
1983 թվականին նշանակվել է ավիացիայի հրամանատար, 1985 թվականից՝ Կիևի ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ։
1985 թվականի ապրիլի 29-ին Անտոշկինը ստացել է ավիացիայի գեներալ-մայորի կոչում։
1986 թվականին մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանում վթարի հետևանքների վերացման աշխատանքերին, որի համար նույն թվականի դեկտեմբերի 24-ին Նիկոլայ Անտոշկինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
1988 թվականի օգոստոսին նշանակվել է Կենտրոնական Ասիայի ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ապահովել է տիեզերանավերի, ինչպես նաև «Բուրան» բազմակի օգտագործման տիեզերանավի փորձարկումը և տիեզերագնացների տարհանումը վայրէջքի գոտուց։
1989 թվականի նոյեմբերից մինչև 1993 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը, ստացել է ավիացիայի գեներալ-լեյտենանտի կոչում (04.25.1990): 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի մարտը եղել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր ավիացիայի հրամանատար։
1994 փվականի հունիսի 10-ին Անտոշկինին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
1997 թվականի նոյեմբերին նշանակվել է Ռուսաստանի օդուժի մարտական պատրաստության գլխավոր հրամանատարի տեղակալ։ 1998 թվականի նոյեմբերին նա ժամկետից շուտ անցել է թոշակի։
Զբաղվել է ՉԹՕ-ների արտակարգ երևույների ուսումնասիրությամբ։
1999 թվականի դեկտեմբերին առաջադրվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորի թեկնածու[1]։
2019 թվական]]։
2014 թվականի նոյեմբերի 26-ին «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդում հաստատելուց հետո, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեն թափուր մանդատը (Լյուդմիլա Շվեցովայի մահից հետո) փոխանցել է Նիկոլայ Անտոշկինին[2]։
2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից[3]։
Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների[4]։
Մահացել է հիվանդանոցում, 2021 թվականի հունվարի 17-ին։ Նրա անվամբ է անվանակոչվել Կուզմինովկա գյուղի դպրոցը և Կումերտաու քաղաքի փողոցներից մեկը[5]։
Եղել է ամուսնացած, ունեցել է երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Списки кандидатов
- ↑ «Депутатский мандат Швецовой передан Антошкину»։ er.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-19
- ↑ «Центральная избирательная комиссия Российской Федерации»։ www.vybory.izbirkom.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-23-ին։ Վերցված է 2021-01-19
- ↑ «О присуждении в 2012 году премий Правительства Российской Федерации за значительный вклад в развитие Военно-воздушных сил, Распоряжение Правительства РФ от 17 декабря 2012 года №2406-р»։ docs.cntd.ru։ Վերցված է 2021-01-19
- ↑ «После тяжелой болезни скончался депутат Государственной Думы Николай Антошкин»։ Государственная Дума (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Антошкин Николай Тимофеевич»։ Национальная служба новостей։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2011-03-27
- «Антошкин Николай Тимофеевич»։ Официальный сайт городского округа город Кумертау։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 2011-03-28
- Юрий Грибов.։ «Рождённый высоко летать»։ Газета «Красная Звезда»։ Արխիվացված է օրիգինալից 2004-03-30-ին։ Վերցված է 2011-03-28
- Профиль VII созыва, VI созыва на сайте Государственной Думы Федерального Собрания Российской Федерации
|
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Հունվարի 17 մահեր
- 2021 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան
- Խորհրդային Միության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի լիկվիդատորներ
- Ռուսաստանի պետական դումայի անդամներ
- COVID-19-ից մահացածներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս ռազմական գործիչներ