Jump to content

Նիգերիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիգերիայի տեղագրական քարտեզ

Նիգերիայի աշխարհագրություն. Նիգերիան Արևմտյան Աֆրիկայի խոշորագույն ծովափնյա երկիրն է, սահմանակից է Բենինին, Նիգերին, Չադին և Կամերունին։ Ծովեզրը (Գվինեական ծոց) կազմում է 853 կմ։

Երկրի բարձրագույն կետը Չապպալ-Վադդի լեռնագագաթն է (2419 մ), որը գտնվում է Կամերունի սահմանի մոտ, Ադամավա բարձրավանդակում։

Նիգեր և Բենուե գետերը երկիրը բաժանում են երկու մասերի. հարավում է գտնվում Ափամերձ դաշտավայրը, հյուսիսում՝ սարավանդային շրջանները։ Նիգերիայի տարածքի հիմնական մասն է կազմում Ափամերձ դաշտավայրը, որը կուտակումային հարթավայր է և որի տնտեսական պոտենցիալի պատճառով այնտեղ է կենտրոնացած երկրի բնակչության զգալի մասը։

CIA Factbook Արխիվացված 2020-08-31 Wayback Machine