Նեֆտեկամսկի ավտոգործարան
Նեֆտեկամսկի ավտոգործարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1970 |
Վայր | Նեֆտեկամսկ, Բաշկորտոստան, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | ավտոբուս և ավտոմոբիլային արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Կամազ |
Սեփականատեր | Կամազ |
Կայք | nefaz.ru |
Բորսա | Մոսկվայի բորսա |
![]() |
«Նեֆտեկամսկի ավտոգործարան» ԲԲԸ, «ԿԱՄԱԶ» ՓԲԸ-ի ձեռնարկությունների խմբի մեջ մտնող ավտոմոբիլային ձեռնարկություն, որը հանդիսանում է «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի շասսիի հատուկ վերահսկողության ռուսական խոշոր արտադրողը։ 2000 թվականի դեկտեմբերին գործարանը ներկայացրեց NefAZ-5299 առաջին քաղաքային տիպի ավտոբուսը։ Գործարանը գտնվում է Նեֆտեկամսկ (Բաշկորտոստան) քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի դեկտեմբերի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը է ստորագրել է «Կամսկի ավտոմոբիլային գործարանին պահեստամասերով և բաղադրիչներով ապահովելու համար Ավտոմոբիլային արդյունաբերության նախարարության գործարանների կառուցման և վերակառուցման մասին» հրամանագիրը։ Այդ տարիներին ընթանում էր ԿԱՄԱԶ-ի շինարարությունը, և որոշվել է կառուցել արբանյակ-գործարաններ, որոնք այնտեղ կմատակարարեն անհրաժեշտ սարքավորումներ։
1970 թվականի դեկտեմբերի 25-ին Նախարարների խորհրդի շինարարության հարցերով պետական կոմիտեն արձակել է «Ինքնաթափ և վերհան մեքենաների արտադրության գործարանի ստեղծման մասին» թիվ 65 հրամանագիրը Բաշկիրիայի ինքնավար խորհրդային խոցիալիստական հանրապետության Նեֆտեկամսկ քաղաքում։ Նման հրաման է արձակվել 1971 թվականի հունվարի 8-ին ԽՍՀՄ ավտոարտադրության նախարարի կողմից։
1972 թվականի հուլիսի 13-ին սկսվեց գործարանի շինարարությունը։
1977 թվականի ապրիլի 15-ին հավաքվել է առաջին տասը տոննանոց KAMAZ-5511 ինքնաթափը։
1977 թվականի հոկտեմբերի 11-ին տրվել է գլխավոր կոնվեյերի մեկնարկը։ Սկսվել է KAMAZ-5511 ինքնաթափ մեքենաների սերիական արտադրությունը։
1977 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատվեց Նեֆտեկամսկի գործարանի ինքնաթափերի արտադրության առաջին հերթափոխը շահագործման հանձնելու Պետական հանձնաժողովի ակտը։
1981 թվականին գործարկվեց հերթափոխային ավտոբուսների արտադրության առաջին հերթափոխը։ Արտադրական հզորությունը տարեկան 3,000 ավտոբուս էր։
1982 թվականի մայիսի 19-ին թողարկվել է КАМАЗ-5511 100-հազարերորդ ինքնաթափը։
1993 թվականին գործարանը դարձավ «Նեֆտեկամսկի ավտոմոբիլային գործարան» բաց բաժնետիրական ընկերություն։
2000 թվականի օգոստոսին սկսվեց մեծ տարողունակությամբ առաջին կարգի քաղաքային ավտոբուսի մշակումը (ըստ միջազգային դասակարգման)։
2000 թվականի դեկտեմբերի 6-ին ներկայացվեց քաղաքային տիպի NEFAZ-5299 առաջին ավտոբուսը։
2006 թվականի կեսերին գործարանով հետաքրքրված էր հոլանդա-բելգիական VDL կոնցեռնը, իսկ 2007 թվականի հունվարի սկզբին նրանք NEFAZ-ի հետ միասին սկսեցին նոր ուղևորատար ավտոբուսների արտադրությունը։
2012 թվականի ավարտին КАМАЗ և բրազիլական Marcopolo S.A համատեղ ձեռնարկությունը, տեղակայված «Նեֆազ» գործարանի տարածքում, սկսեց փոքր դասի Bravis ավտոբուսների հավաքումը։ Ավտոբուսը մշակվել է ԿԱՄԱԶ շասսիի վրա և ունի 25 նստատեղ[1]։
2012 թվականի օգոստոսի 28-ին վկայագրվել է NEFAZ-52992 էլեկտրական ավտոբուսը (էլեկտրաբուս)։ Ինքնավար էլեկտրական ընթացքը նախատեսված է ավելի քան 200 կմ-ի համար[2]։
2016թվականին «ՆԵՖԱԶ» բաց բաժնետիրական ընկերությունը վերանվանվեց «ՆԵՖԱԶ» հանրային բաժնետիրական ընկերության։
Ձեռնարկության կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ՆԵՖԱԶ-ի կառուցվածքը բաղկացած է երեք հիմնական կառույցներից՝ ինքնաթափերի կառույց, փոխադրման մեքենաների և ցիստեռնների կառույց, ավտոբուսի արտադրության կառույց և օժանդակ արտադրամասեր։
Հիմնական բաժնետերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «КАМАЗ» հանրային բաժնետիրական ընկերություն — բաժնետոմսերի 50,02 %
- Բաշկորտոստանի հանրապետություն — բաժնետոմսերի 28,5 %


Ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2010 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձավ նաև Նեֆտեկամսկի ավտոմոբիլային գործարանին։ 2008 թվականի աշնանը մեքենաների արտադրության ծավալները նվազել են, աշխատողների թիվը նվազել է։ 2008 թվականի հուլիսի 18-ին այն կազմել է 11399 մարդ, հուլիսի 13-ին, այն արդեն 9588 էր[3]։
НЕФАЗ ավտոբուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոբուսների մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]НЕФАЗ-4208
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին НЕФАЗ-4208/4951 9900 կգ ընդհանուր քաշով ավտոբուսը, որը դարձավ հիմնական, ստեղծվել է КАМАЗ-43101/43114 շասսի (6x6) վրա, 220-260 ձիաուժ հզորությամբ KAMAZ-740 դիզելային շարժիչով։ Այն սարքավորված է շերտավոր մետաղյա թափքով՝ բարձր ջերմամեկուսացմամբ և մեկ կողմնային դռնով, հաշվարկված 29 նստատեղի համար գումարած ևս 2 տեղ վարորդի առանձին խցիկում։ Առավելագույն արագությունը կազմում է 85 կմ/ժ։ Նմանատիպ NEFAZ-4211 ավտոբուսը հիմնված է KAMAZ-4326 (4x4) 240 ուժեղ շասսիի վրա և ունի 26 նստատեղով թեթև 1150 կգ-անոց 2-դռնանի թափք։
НЕФАЗ-5299
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ դասի ավտոբուս։ Պատրաստված է հայրենական ԿԱՄԱԶ-5297 ավտոբուսի շասսիի վրա։ Փոփոխություններ. քաղաքային բարձր, ցածր և կիսացածր հատակով, մերձքաղաքային, միջքաղաքային, զբոսաշրջային։ Ներկայումս Ռուսաստանում ամենալավ վաճառվող ավտոբուսներից մեկն է։
5299 շարքի NEFAZ ավտոբուսը հանդիպում է համակարգչային խաղերի մոդելների տեսքով. OMSI ավտոբուսային սիմուլյատոր քաղաքային և մերձքաղաքային տարբերակներով, Grand Theft Auto IV խաղում նույն տարբերակներով և Grand Theft Auto. San Andreas խաղում բոլոր երեք տարբերակներում՝ քաղաքային, քաղաքամերձ և երկար հեռավորության։ Բացի այդ, սահմանափակ նմուշներով արտադրվում են այս ավտոբուսի մոդելները, որոնցից մեկը 1:35 մասշտաբով ներկայացվել է Ուֆայում անցկացվող գիտաժողովում։
НЕФАЗ-3299
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր դասի ավտոբուս, որը հետագայում կարող է օգտագործվել փոքր կոմերցիոն երթուղիներում, ՊԱԶ-ի, ԳԱԶԵԼ-ի փոխարեն։ Նախատեսված է երկու տարբերակ՝ քաղաքային և միջքաղաքային։ Մոտ 40 փոքր ավտոբուսների արտադրությունից հետո նրանց թողարկումը կասեցվել է։
НЕФАЗ-Daimler-42997
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկվել է միջին դասի քաղաքային ավտոբուսի փորձնական նմուշը, որը դեռ արտադրության չի դրվել։
VDL-НЕФАЗ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս մոդելի ավտոբուսները հայտնվել են 2007 թվականին՝ NEFAZ և VDL կոնցեռնների համատեղ աշխատանքի արդյունքում։ Աշխատանքի արդյունքը տարբեր մոդելների VDL-NEFAZ ավտոբուսների շարքն էր.
- VDL-НЕФАЗ-52995 — փորձնական ցածրահատակ միակցված ավտոբուսն արտադրվել է մի քանի օրինակով, որոնք փորձարկվում են գործարանում և Ուֆայում։
- VDL-НЕФАЗ-52996 — Բարձր դասի միջքաղաքային ավտոբուս:2009 թվականին ճանաչվել է «Ռուսաստանի 100 ամենալավ ապրանք» ծրագրի դափնեկիր։
- VDL-НЕФАЗ-52997 — քաղաքային մասամբ ցածրահատակ ավտոբուս։ 2007 թվականին ճանաչվել է «Ռուսաստանի 100 ամենալավ ապրանք» ծրագրի դափնեկիր։
- VDL-НЕФАЗ-52998 — քաղաքային եռառանցք մասամբ ցածրահատակ ավտոբուս։
- VDL-НЕФАЗ-52999 — բարձր դասի զբոսաշրջային ավտոբուս։
Bravis
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերին Նեֆտեկամսկի ավտոմոբիլային գործարանի տարածքում «ԿԱՄԱԶ» ՓԲԸ-ի և Բրազիլիայի Marcopolo S.A. ամենախոշոր ավտոբուս արտադրող ընկերության համատեղ ձեռնարկությունը, - «ԿԱՄԱԶ-Մարկո» ԲԲԸ-ում նախագծված շասսի վրա սկսել է «Բռավիս» փոքր կարգի ավտոբուսների հավաքումը։ Մոդելը համապատասխանում է Եվրո-4 ստանդարտներին և ունի աշխարհի խոշորագույն ընկերությունների բաղկացուցիչ մասերը՝ Cummins շարժիչ, ZF փոխանցումատուփ, Daimler առանցք և կամրջակ, Knorr-Bremse արգելակային համակարգ[4]։
Drive Electro - НЕФАЗ 52992 Էլեկտրոբուս
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Drive Electro (նախկին НИИКЭУ) ինժեներական ընկերությունը НЕФАЗ-ի հետ միասին ստեղծել է առաջին ռուսական էլեկտրական ավտոբուսը։ 2012 թվականին Էլեկտրական ավտոբուսը ստացել է տրանսպորտային միջոցի անվտանգության վկայագիր և շահագործվել է Նովոսիբիրսկում[5]։ Լրիվ բեռնվածության դեպքում Էլեկտրաէներգիայի պահուստը 250 կմ է։ 2014 թվականին առաջին ռուսական էլեկտրական ավտոբուսի վազքը գերազանցեց 10.000 կիլոմետրը։ Դիտարկվում է նաև КС տրոլեյբուսից վերալիցքավորման հնարավորությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
НефАЗ-ը Բելգորոդում
-
НефАЗ-ը Եկատերինբուրգի փողոցներում
-
Маршрутный автобус НефАЗ-ը Կազանում
-
НефАЗ-5299 գազային վառելիքի շարժիչով
-
Քաղաքային НефАЗ-5299 ավտոբուս Իննոպրոմ-2013 ցուցահանդեսում
-
НефАЗ-4208/4951 ավտոբուս
-
БТЗ-52765, ստեղծված НефАЗ-5299Т թափքի հիմքի վրա
-
Междугородный НефАЗ-5299-37-33, работающий на метане
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել НефАЗ կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ СП КАМАЗа и бразильской Marcopolo начало производство автобусов Bravis в Башкирии // ria.ru, 20.12.2012
- ↑ «Электробус НЕФАЗ сертифицирован». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ «ОАО «НЕФАЗ» начинает процедуру сокращения штата: минус 130». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ СП КАМАЗа и бразильской Marcopolo начало производство автобусов Bravis в Башкирии. Риа-новости. 20.12.2012
- ↑ «В России сертифицирован первый электробус» (ռուսերեն). За рулём. 2012 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.