Ներսես Մելիք-Թանգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ներսես Մելիք-Թանգեանից)
Jump to navigation Jump to search
Ներսես Մելիք-Թանգյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Նիկողայոս[1]
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Գերաշնորհ Տեր
Ծնվել է 1866, մարտի 16(28)
Ծննդավայր Բռնակոթ, Սյունիք
Մահացել է 1948, սեպտեմբերի 26
Մահվան վայր Թավրիզ, Իրան
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս


Գերշ. Տէր Ներսես Արք. Մելիք-Թանգյան, ծնվել է 1866 թվականին, Սյունիքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1886 թվականին դասավանդել է ծննդավայրի դպրոցում, 1888 թվականին՝ Շուշի քաղաքում և 1896 թվականին՝ Բաքվում։ Երբ 1896 թվականին ցարական իշխանության հրամանով փակվում են հայոց դպրոցները, Մելիք-Թանգյանը գնում է Սանկտ Պետերբուրգ ուսումը շարունակելու, և ավարտում Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ձեռնադրվել է եպիսկոպոս և 1912-1948 թվականներին եղել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ։ Սրբազան Մելիք-Թանգյանը «Աշխարհաբարի քերականությունն» եւ «Հայ եկեղեցու իրավունքը» գրքերի հեղինակն է։ Երեսունվեց տարի ղեկավարել է Թավրիզի հայոց դպրոցների հոգաբարձուների խորհուրդը։ Սրբազան Մելիք-Թանգյանի առաջնորդության 37 տարիները Ատրպատականի հայության հասարակական, կրթական, մշակութային կյանքի ամենածաղկուն շրջաններից էին։ Այդ ժամանակաշրջանը համընկավ Ռեզա Շահի հրամանով հայոց դպրոցների փակմանը, սակայն բանիմաց ու քաջ հոգևորականը, անսասան կամքով, մինչև իր կյանքի վերջը ղեկավարեց հայ համայնքը։ Տ. Ներսես Արք. Մելիք-Թանգյանը մահացել է 1948 թվականին՝ Թավրիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանետ Տ Լազարյան (2012)։ Լիա Իվանեան, ed.։ Իրանահայոց Հանրագիտարան։ Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ։ ISBN 978-9939-60-154-0