Ներսես Ճիճրակեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Ճիճրակեցի
Քաղաքացիություն Մեծ Հայք

Ներսես Ճիճրակեցի կամ պարզապես Ներսես (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), 5-րդ դարի հայ ազատամարտիկ նախարար։ Ըստ Մովսես Խորենացու, երբ Շապուհ Պարսիկը լքել է Մեծ Հայքի գահը (419) և մեկնել Պարսկաստան, Ներսեսի առաջնորդությամբ հայրենասեր նախարարների ուժերն ապստամբել, ջախջախել և երկրից վտարել են պարսկական զորքերին։ Նա շուրջ 3 տարի պահպանել է Հայաստանի անկախությունը, մինչև Արտաշես Գ-ի գահակալումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 252