Ներկա (ամսագիր, Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներկա (այլ կիրառումներ)

«Ներկա», ամսագիր։ Լույս է տեսել 1961-1970 թվականներին Բուենոս Այրեսում։ Խմբագիր՝ Պահատրյան։ Լուսաբանել է Խորհրդային Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի վերելքը, Խորհրդային Հայաստանը համարել համայն հայության միակ հայրենիքը։ Ներկայացրել է Արգենտինայի հայ համայնքի առօրյան, ազգայիև, մշակութային կազմակերպությունների աշխատանքները, անդրադարձել սփյուռքի իրադարձություններին։ Գրական բաժնում տեղ են գտել հայ խորհրդային գրողների (Հովհաննես Շիրազ, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան և ուրիշներ) ստեղծագործությունները, գրախոսականներ և ծանոթագրություններ հայրենիքում լույս տեսած գրքերի վերաբերյալ։ Ունեցել է նաև բժշկաառողջապահական գիտության բաժիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 246