Նեսթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեսթի
ՏեսակՍառը թեյ
Ենթատեսակոչ ալկոհոլային խմիչք
ԾագումԳերմանիա
 Nestea Վիքիպահեստում


Nestea (NES- NEStle-ի անվանման հապավում և TEA - թեյ), սառը թեյը արտադրվում է Կոկա-Կոլա և Nestlé ընկերությունների կողմից։ Գրանցված է Societe des Produits Nestlé S. A. ապրանքային նշանի տակ։ Բրենդը հայտնվել է 1948 թվականին Գերմանիայում։ Nestea-ի ամենամեծ մրցակիցը Unilever/PepsiCo ընկերության Lipton սառը թեյն է։ Այս մրցակցությունը խթանում է երկու ընկերությունների զարգացմանը և նոր տեսակների արտադրությանը։

2012 թվականի հունվարին հայտարավել է, որ մինչև տարեվերջ կդադարեցվի Nestlé և Կոկա-Կոլա ընկերությունների համագործակցությունը։ Nestlé-ն պահպանել է Nestea անվանումը կրելու իրավունքը, իսկ Կոկա-Կոլան շարունակել է նույն ըմպելիքը արտադրել Fuze ապրանքանիշի տակ։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմոնի համով Nestea թեյի մասին տեղեկատվություն

Բաղադրություն՝ ջուր, շաքարավազ, թթվայնության կարգավորիչներ (կիտրոնաթթու, նատրիումի ցիտրատ), բնական բուրավետիչներ, սև թեյի էքստրակտ, կիտրոնի հյութ 0,1 %, ասկորբինաթթվի հակաօքսիդանտ։

Nestea-ն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Nestea հասանելի է Արուբայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բրազիլիայում, Բուլղարիայում, Կանադայում, Կայմանյան կղզիներում, Չիլիում, Չինաստանում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Չեխիայի Հանրապետությունում, Դանիայում, Էկվադորում, Հասարակածային Գվինեայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հայաստանում, Հունաստանում, Հունգարիայում, Իսլանդիայում, Հնդկաստանյում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Իսրայելյում, Իտալիայում, Ղազախստանում, Լատվիայում, Լիբանաում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Մակաոում, Մակեդոնիայում, Մալթայում, Մալայզիայում, Մեքսիկայում, Մոնղոլիայում, Մարոկկոյում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Պանամայում, Ֆիլիպիններում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Կորեայի Հանրապետությունում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սենթ Քիթս և Նևիում, Սերբիայում, Սլովակիայում, Հարավային Աֆրիկում, Իսպանիայում, Շվեդիայում, Թայվանում, Թայլանդում, Թուրքիայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Պերույում, Վենեսուելայում և այլն։ Nestea ամենամեծ շուկաներն են Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, Թայվանը, Իտալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Գերմանիան և Վիետնամը։

Շրի Լանկայում, Nestea-ն բավականաչափ տարբերվում է, քանի որ արտադրվում է տաք, սառը, կաթնային, և այլ տեսակներով։

Իսրայելը, Էկվադոր, Կանադան, Մեքսիկան եւ Միացյալ Նահանգները այն երկրներն են, որտեղ առկա է դիետիկ Nestea-ն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]