Նեոֆոլկ
Նեոֆոլկ Neofolk | |
---|---|
Ոճային հիմքեր | պոստ-պանկ, ֆոլկ-ռոք, էքսպերիմենտալ երաժշտություն |
Մշակութային հիմքեր | 80-ականներ, Անգլիա |
Ծագման ժամանակ | 1932 |
Ծագման երկիր | ![]() |
Ճանաչում | ոչ մեծ, հիմնականում Եվրոպայում |
Բխող ժանրեր | Ռազմական ինդասթրիալ (անգլ.՝ Martial industrial) |
Տես նաև | |
Post-industrial - Freak folk |
Նեոֆոլկ (դարք ֆոլկ, ապոկալիպտիկ ֆոլկ, անգլ.՝ neofolk, dark folk, apocalyptic folk), երաժշտական ժանր, որը ծագել է 1970-ական թվականներին՝ Եվրոպայում, ամերիկյան ֆոլկի ազդեցությամբ[1]։ Նեոֆոլկը ֆոլկ երաժշտություն է, որի վրա մեծ ազդեցություն է ունեցել պոստ-ինդասթրիալը, խառնվել՝ պոստ-պանկի ու ալտերնատիվ երաժշտության այլ ոճերի հետ և հաճախ ընդգրկում է ժողովրդական, էթնիկական և նեոդասական երաժշտության տարրեր։ Նեոֆոլկը կարող է լինել ինչպես ամբողջությամբ ակուստիկ ֆոլկ, այնպես էլ ակուստիկ՝ դաշնամուրի, ժողովրդական գործիքների, էլեկտրոկիթառի, ինչպես նաև ինդասթրիալ և էքսպերիմենտալ երաժշտության այլ գործիքների նվագակցությամբ[2]։
Նեոֆոլկը վերելք է ապրել 80-ական թվականներին երեք բրիտանական խմբերի շնորհիվ՝ Death in June, Current 93 և Sol Invictus։ Սկզբնական նեոֆոլկը մոտ է պոստ-պանկին։ 90-ականների վերջին նեոֆոլկ երաժիշտները ավելի հաճախ են միախառնում ժողովրդական երաժշտությունը տրիպ-հոփի և էլեկտրոնային երաժշտության այլ ոճերի հետ, որի արդյունքում նեոֆոլկից պայմանականորեն առանձնանում են որոշ ճյուղեր, որոնցից են օրինակ՝ apocalyptic folk, new weird folk, ritual folk։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նեոֆոլկ» տերմինը ծագել է էզոտերիկ երաժշտական միջավայրում՝ 20-րդ դարի վերջին։ Տերմինն օգտագործվել է Դուգլաս Փիրսի (Death In June), Թոնի Վեյքֆորդի (Sol Invictus) և Դեյվիդ Թիբեթի (Current 93) կողմից ներշնչված երաժշտությունը նկարագրելու համար։
Անգլո-ամերիկյան ֆոլկ երաժշտությունը, որը թեմատիկայով և հնչեղությամբ շատ նման է նեոֆոլկին գոյություն ուներ դեռևս 1960-ական թվականներից։ Անգլո-ամերիյյան ֆոլկ երաժիշտներն էլ հենց հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նեոֆոլկ կատարողների վրա[2]։ Նեոֆոլկը մինչ 20-րդ դարի վերջը դիտվել է որպես պոստ-ինդասթրիալ երաժշտության մի մաս։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեոֆոլկ երաժշտության ոգին և արժեքները նման են 60-ականների ամերիկյան և բրիտանական ֆոլկին, երկուսն էլ կառուցված են փոփ մշակույթին և մշակույթի կոմերսիալիզացիային դեմ դուրս եկող սկզբունքների հիման վրա։ Չնայած դրան, նեոֆոլկը և ֆոլկը միմյանցից արմատապես տարբեր են։ Նեոֆոլկ ժանրի կատարողների մեծամասնությունը կենտրոնանում են արքայիկ, մշակութային և գրականության արժեքների վրա. տեղական ավանդույթները և հավատալիքները շատ լավ ընդգծվում են էզոտերիկական և պատմական թեմաների հետ զուգահեռ[2]։
Հեթանոսություն և օկուլտիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեոհեթանոսության և օկուլտիզմի տարբեր ձևերը մեծ դեր են խաղում նեոֆոլկի թեմատիկայում։ Ռունային այբուբենը, Եվրոպայի հեթանոսական տարածքները և այլ հնագույն թեմաների պատկերումը շատ հաճախ է ընդգծվում նեոֆոլկ երաժշտության մեջ։ Այդ ամենն արտահայտվում է խմբերի անուններով, ալբոմների պատկերներով, հագուստով և բազմաթիվ այլ միջոցներով[3]։
Առնչվող ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապոկալիպտիկ ֆոլկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապոկալիպտիկ ֆոլկ (անգլ.՝ apocalyptic folk, աշխարհի ավարտի ֆոլկ) տերմինը կիրառվել է ավելի վաղ, քան նեոֆոլկը, այն օգտագործել է Դեյվիդ Թիբեթը, 80-ականների վերջից մինչև 90-ականների սկիզբը ընկած ժամանակահատվածում իր խմբի՝ Current 93-ի ստեղծած երաժշտությունը նկարագրելու համար[4]։ Թիբեթը սկզբում նպատակ չի ունեցել կապել իր խմբի գործունեությունը ֆոլկ ժանրի հետ[5]։ Տերմինը այժմ կիրառվում է բազմաթիվ խմբերի գործունեությունը նկարագրելու համար։
Ֆոլկ նուառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոլկ նուառը (ֆր.՝ folk noir, սև ֆոլկ), կիրառվել է լուսանկարիչ Դեյվիդ Միրնսի կողմից 80-ական թվականներին Sol Invictus խմբի երաժշտությունը նկարագրելու համար։ Այս ժանրի մյուս կատարողներին նկարագրելու համար շատ հաճախ կիրառվում է նաև «դարք ֆոլկ» (անգլ.՝ dark folk, սև, մռայլ ֆոլկ) կամ «պագան ֆոլկ» (անգլ.՝ pagan folk, հեթանոսական ֆոլկ) եզրերը։
Ռազմական ինդասթրիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմական ինդասթրիալը (անգլ.՝ Martial industrial) կամ ռազմական փոփը շատ ընդհանրություններ ունի նեոֆոլկի հետ և զարգացել է վերջինիս հետ զուգահեռ[6]։ Նեոֆոլկի շատ կատարողներ, հաճախ բեմադրում են ռազմական ինդասթրիալի շոուներ և ստեղծում ռազմական ինդասթրիալ երաժշտություն։ Այլ սերտորեն կապված ոճերից է դարք էմբիենթը, նեոդասական երաժշտությունը, պոստ ինդասթրիալ երաժշտությունը և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Webb Peter (2007)։ «Neo-Folk or Postindustrial Music»։ Exploring the Networked Worlds of Popular Music։ Routledge։ ISBN 99780415956581
- ↑ 2,0 2,1 2,2 Neumann-Braun Klaus, Schmidt Axel (2008)։ Die Welt der Gothics: Spielräume düster konnotierter Transzendenz [The World of the Goths: Scopes of a darkly-connoted Transcendence] (German) (2nd ed.)։ VS Verlag für Sozialwissenschaften։ էջ 280։ ISBN 3-531-15880-5
- ↑ Interview with Douglas Pearce Archived 2007-10-18 at the Wayback Machine., 2005.
- ↑ Rehill Anne (2009)։ The Apocalypse Is Everywhere: A Popular History of America's Favorite Nightmare։ Greenwood Publishing։ էջ 205։ ISBN 0-313-35438-3
- ↑ "The Apocalyptic Visions of Current 93"
- ↑ Brill Dunja։ Nagelschmidt Ilse, Wojke Kristin, Borrego Britta, eds.։ Interdisziplinäres Kolloquium zur Geschlechterforschung: Die Beiträge [Interdisciplinary Colloquium on Gender Research: the Contributions] (German)։ Peter Lang։ էջ 133