Նենսի Օ'Դելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Օ'Դելլ
անգլ.՝ Nancy O'Dell
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1966(1966-02-25)[1] (58 տարեկան)
ԾննդավայրSumter, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՔլեմսոնի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, լրագրող և գեղեցկության մրցույթի մասնակից
Կայքnancyodell.com
 Nancy O'Dell Վիքիպահեստում

Նենսի Էվելին Օ'Դելլ (անգլ.՝ Nancy Evelyn O'Dell, օրիորդական ազգանունը` Համֆրիս, անգլ.՝ Humphries, փետրվարի 25, 1966(1966-02-25)[1], Sumter, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, հաղորդավարուհի և դերասանուհի[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Էվելին Համֆրիսը ծնվել է 1966 թվականի փետրվարի 25-ին Սամթերում, Բեթթի Համֆրիսի ընտանիքում, (մահացել է 2008 թվականին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզից)։ Նենսիի քույրիկը «Kappa Kappa Gamma»-ի մասնակիցն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ'Դելլը միացել է Access Hollywood ժամանցային հաղորդմանը, երբ վերջինս սկսել է գործել 1966 թվականին[3]։ Նա հետագայում աշխատել է որպես առավոտյան լուրերի հաղորդավար և քրեական մեկնաբան Հյուսիսային Կարոլինայի Չարլեսթոնում WCBD հեռուստատեսությունում։

Ոստիկանությանն ուղղված իր հետաքննությունները ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի վերաբերյալ բերել են նրան, որ Պետական իրավական վարչությունն սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել նշված դեպքերին։ Նա պարգևատրվել է Associated Press-ի կողմից տարվա լավագույն հոդվածի համար։ 1995 թվականին Նենսին առաջին անգամ խաղացել է ֆիլմում` մարմնավորելով կնոջ դեր լսարանում` «Գիշերային կանգառ» հեռուստասերիալի «Salute to Getting Off Easy» էպիզոդում։ 1992-2002 թվականներին Օ'Դելլը խաղացել է Ուիզերսպունի դերը «Հմայվածները» հեռուստասերիալում։ Ընդհանուր առմամբ նա խաղացել է ավելի քան քսան ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսիի առաջին ամուսնությունը բժիշկ Ռիչարդ Օ'Դելլի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ։ 2005 թվականի հունիսի 29-ից Նենսին ամուսնացած է երկրորդ անգամ` պրոդյուսեր Քիթ Զուբչեվիչի հետ։ Ամուսիններն ունեն աղջիկ` Էշբի Գրեյս Զուբչեվիչ (ծնվ. 11.06.2007)[4](անգլ.): Այս ամուսնությունը ևս ավարտվել է ամուսնալուծությամբ[5](անգլ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]