Նենսի Քերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նենսի Քերրի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1958(1958-12-29) (62 տարեկան)
ԾննդավայրՈւիլմինգտոն, Դելավեր, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Օհայո նահանգի համալսարան, Հյուստոնի համալսարան և USC Viterbi School of Engineering?
Մասնագիտությունճարտարագետ և տիեզերագնաց
ԱշխատավայրՀարավային Կարոլինա նահանգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգիոնի շքանշանակիր Women in Aviation, International և «Ակնառու ծառայության համար» մեդալ[1]
Nancy J. Currie Վիքիպահեստում

Նենսի Ջեյն Քերրի (Շերլոկ) (անգլ.՝ Nancy Jane Sherlock Currie, դեկտեմբերի 29, 1958(1958-12-29), Ուիլմինգտոն, Դելավեր, ԱՄՆ), ՆԱՍԱ-ի տիեզերագնաց։ Կատարել է չորս տիեզերական թռիչք՝ STS-57 (1993, «Ինդևոր»), STS-70 (1995, «Դիսքավերի»), STS-88 (1998, «Ինդևոր») և STS-109 (2002, «Կոլումբիա»)։ ԱՄՆ բանակի գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

STS-57: Քերրին վերահսկում է մանիպուլյատորի աշխատանքը
STS-57
STS-88

Նենսի Քերրին ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 29-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում, սակայն իրեն ավելի հոգեհարազատ է համարում Օհայո նահանգի Տրոյա քաղաքը, որտեղ 1977 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ստացել է բակալավրի աստիճան կենսաբանության ոլորտում՝ գերազանցությամբ ավարտելով Օհայոյի պետական համալսարանը։ 1985 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1997 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Հյուսթոնի համալսարանում։

Ամուսնացած է Դեյվիդ Վ. Քերիի հետ, ով Պենսիլվանիա նահանգի Կուկստաուն քաղաքից է։ Ունեն դուստր[2][3]։

Մինչ ՆԱՍԱ-ն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերրին ԱՄՆ բանակում ծառայել է ավելի քան 22 տարի։ Մինչև 1987 թվականին ՆԱՍԱ-յին անդամակցելը, նա թռիչքային ուսումնարանում ուսում է անցել վինտոկրիլային սարքերի օդաչուի համար և հետագայում որպես օդաչու-հրահանգիչը գործուղվել է ԱՄՆ բանակ։ Նա աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ եղել է բաժանմունքի, դասակի և ավիացիոն օղակի հրամանատար։ Այն կատարել է ավելի քան 3 900 ժամ տարբեր տեսակի ուղղաթիռների և ինքնաթիռների թռիչք[4]։

Տիեզերական թռիչքների նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի սեպտեմբերին մասնակցել է տիեզերագնացների 12-րդ հավաքին, որից հետո սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում որպես ինժեներ «բորտային սիմուլյատոր» համալիրում, որը մոդելավորում էր շաթլի թռիչքային բնութագրերը։ 1990 թվականի հունվարին ՆԱՍԱ-ի ջոկատում ընդգրկվել է տասներեքերորդ հավաքածուի կազմում, որպես տիեզերագնացության թեկնածու։ Սկսել է նախապատրաստական դասընթացներ անցնել։ Դասընթացի ավարտից հետո 1991 թվականի հուլիսին ստացել է «թռիչքի մասնագետի» որակավորում։

Թռիչքներ դեպի տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին թռիչք՝ STS-57[5]։ 1993 թվականի հունիսի 21-ից հուլիսի 1-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Թռիչքի հիմնական նպատակը եվրոպական ռոբոտ-մանիպուլյատորի շաթլով փոխադրելն էր, անձնակազմի երկու անդամների բաց տիեզերք դուրս գալը, առաջին թռիչքի ընթացքում տարբեր փորձարկումների անցկացումը, բժշկակենսաբանական հետազոտությունների և աստղագիտական դիտարկումների շարունակությունը։ Թռիչքի տևողությունը կազմել է 9 օր 23 ժամ 46 րոպե[6]։
  • Երկրորդ թռիչք՝ STS-70[7]։ 1995 թվականի հուլիսի 13-ից 22-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Անձնակազմը կատարել է տարբեր փորձարկումներ և ուղեծիր է դուրս բերել ՆԱՍԱ-ի վեցերորդ և վերջին արբանյակը՝ տվյալների հետևելու և վերահեռարձակման համար։ Թռիչքի տևողությունը կազմել է 8 օր 22 ժամ 21 րոպե[8]։
  • Երրորդ թռիչք՝ STS-88[9]։ 1998 թվականի դեկտեմբերի 4-16-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Սա առաջին շինարարական առաքելությունն էր, որը ՆԱՍԱ-ն իրականացրել է Միջազգային տիեզերական կայանի կառուցման ծրագրով։ Թռիչքի տևողությունը կազմել է 11 օր 19 ժամ 19 րոպե[10]։
  • Չորրորդ թռիչք` STS-109[11]: 2002 թվականի մարտի 1-ից 12-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Աստղադիտակի 3-րդ առաքելության հիմնական խնդիրը Հաբլ անունով տիեզերական աստղադիտակի վերանորոգումն ու վերազինումն էր[12]։ Թռիչքի տևողությունը կազմել է 10 օր 22 ժամ 11 րոպե[13]։

Տիեզերք թռիչքների ընդհանուր տևողությունը 41 օր 15 ժամ 32 րոպե է։

Թռիչքներից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հունիսին հեռացել է տիեզերագնացների ջոկատից, իսկ 2005 թվականի հունվարին նաև ՆԱՍԱ-ից։ 2005 թվականի սեպտեմբերին վերադարձել է ՆԱՍԱ աշխատաքի, աշխատում է Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոնի ավտոմատիկայի, ռոբոտատեխնիկայի և մարզասարքերի բաժնում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «տիեզերական թռիչքի համար» մեդալով (1993, 1995, 1998 և 2002), «Գերազանց ծառայության համար» մեդալ (ԱՄՆ) (կրկնակի), «Պատվո լեգիոն» շքանշան, «Գովելի ծառայության համար» մեդալ (ԱՄՆ), «Ականավոր առաջնորդության համար» մեդալ, «Բացառիկ վաստակի համար» մեդալ (2003), «Արծաթե Սնուպի» մրցանակ և շատ ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]