Նեկրասովի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեկրասովի փողոց (այլ կիրառումներ)
Նեկրասովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն650 մետր
Անվանվել էՆիկոլայ Նեկրասով
Փոստային ինդեքս344001

Նեկրասովի փողոց (ռուս.՝ Некрасовская улица), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանում։ Անվանվել է ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Նիկոլայ Ալեքսեևիչ Նեկրասովի (1821-1878) պատվին։ Սկիզբ է առնում Գուսևի փողոցի և Օլիմպիյսկի նրբանցքի հանգույցից և ավարտվում Մայկոպի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 650 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստով քաղաքի Նեկրասովի փողոցը սկսվում է Գուսևի փողոցի և Օլիմպիյսկի նրբանցքի հանգույցից, հատում Բուռնի, Վեսյոլի նրբանցքները, Սկաչկովի փողոցը, Սիլիկատնի նրբանցքը և ավարտվում Մայկոպի նրբանցքի հետ հատումով։ Զուգահեռ է Դոստոևսկու և Դալնեվոստոչնայա փողոցներին։ Երկարությունը 650 մետր է։ Փողոցում կա համարակալված 81 շինություն։

Նեկրասովի փողոցի փոստային դասիչն է՝ 344001։

Փողոցն անվանվել է ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Նիկոլայ Ալեքսեևիչ Նեկրասովի (1821-1878) պատվին։ Նեկրասովի ստեղծագործության գլուխգործոցը «Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում» (1866-1876) պոեմն է, որը 19-րդ դարի կեսերի ժողովրդական կյանքի իսկական բանաստեղծական հանրագիտարան է։ Նեկրասովը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն իր ժամանակի դեմոկրատական ուղղության բանաստեղծների, այլև ընդհանրապես ռուս պոեզիայի հետագա զարգացման, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 216». Վերցված է 2019 Մայիսի 2-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]