Դոստոևսկու փողոց (Դոնի Ռոստով)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոստոևսկու փողոց (այլ կիրառումներ)
Դոստոևսկու փողոց | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 410 մետր |
Անվանվել է | Ֆեոդոր Դոստոևսկի |
Փոստային ինդեքս | 344001 |
Դոստոևսկու փողոց (ռուս.՝ Улица Достоевского), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանում։ Անվանվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու (1821-1881) պատվին։ Սկիզբ է առնում Վեսյոլի նրբանցքից և ավարտվում Մայկոպի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 410 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի Ռոստով քաղաքի Դոստոևսկու փողոցը սկսվում է Վեսյոլի նրբանցքից, հատում Սկաչկովի փողոցը, Սիլիկատնի նրբանցքը և ավարտվում Մայկոպի նրբանցքի հետ հատումով։ Զուգահեռ է Նեկրասովի և Պիսատելսկայա փողոցներին։ Երկարությունը 410 մետր է։ Փողոցում կա համարակալված 56 շինություն։
Դոստոևսկու փողոցի փոստային դասիչն է՝ 344001։
Փողոցն անվանվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու (1821-1881) պատվին։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը[1]։ Գրականագետները գրողի ամենանշանակալից ստեղծագործությունների շարքին են դասում, այսպես կոչված, «մեծ հնգամատյանը», որի մեջ մտնում են խոհական վեպերը՝ «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրներ»։ Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են թողել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` նաև հայ հոգեբանական արձակի վրա։ Նրա գաղափարագեղագիտական սկզբունքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopædia Britannica, Inc.(չաշխատող հղում) Fyodor Dostoyevsky
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջ 439». Վերցված է 2019 Մայիսի 8-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Достоевского в Ростове-на-Дону
- Подробная карта Улица Достоевского, город Ростов-на-Дону со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты