Jump to content

Նելսոն Շիրվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն Շիրվանյան
Ծնվել էհուլիսի 25, 1944(1944-07-25)
ԾննդավայրՆոր Ջուղա, Իրան
Մահացել էհունվարի 12, 2018(2018-01-12) (73 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1970)
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Նելսոն Սերոբի Շիրվանյան (հուլիսի 25, 1944(1944-07-25), Նոր Ջուղա, Իրան - հունվարի 12, 2018(2018-01-12), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոն Շիրվանյանը ծնվել է Իրանի Նոր Ջուղա քաղաքում։ 1946 թվականին ընտանիքը հայրենդարձել է և հաստատվել Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը, 1965 թվականին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը[1]։

Դեռևս խորհրդային իշխանության տարիներին կարողացել է նորովի մեկնաբանել խաչքարը՝ փոխելով դրա և՛ ծավալային ֆորման, և՛ զարդապատկերային համակարգը՝ ներմուծելով այդտեղ նոր տարրեր։ Շիրվանյանն առանձին աշխատանքներում հասել է նաև չորրորդ չափման գաղափարին (4D)[2]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան նկարահանվել է «Այդ քաղցր բառը՝ ազատություն» (1972), «Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա» (1980) ֆիլմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nelson Serob Shirvanyan
  2. «Նելսոն Շիրվանյանի մասին zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]