Նելլի Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելլի Սահակյան
Ծնվել էհունիսի 12, 1937(1937-06-12) (86 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր
Մասնագիտությունբանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Նելլի Սահակյան Վիքիդարանում

Նելլի Վարդանի Սահակյան (հունիսի 12, 1937(1937-06-12), Արմավիր), հայ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի[1]։ ԽՍՀՄ գրողների միության (1985), Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Սահակյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 12-ին, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում[2], ուր 1905 թվականին նրա մոր նախապապը փախել էր Շուշիի հայ-մուսուլմանական ջարդերից[Նշում 1]։ Ծնողների բաժանվելուց հետո նա մոր հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ անցել է նրա մանկությունն ու դպրոցական պատանեկությունը։ 1955 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը և այդ ժամանակից բնակություն է հաստատել Երևանում։ Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է լրագրությամբ՝ աշխատել է ռուսալեզու թերթերի խմբագրություններում։ 1985 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 1994-2012 թվականներին եղել է ռուսալեզու «Էլիտարնայա գազետա»[3] («Նովոե վրեմյա» թերթի ամենամսյա հավելվածը) թերթի գլխավոր խմբագիրը։ Ակտիվորեն տպագրվել է «Գոլոս Արմենիի» հասարակական-քաղաքական թերթում և դրան կից գիտահանրամատչելի հավելվածում («Կամուրջ»)[4]։

Հեղինակ է բազմաթիվ բանաստեղծություններ, էսսեներ, պատմվածքներ, որոնք տպագրվել են հայկական և արտասահմանյան թերթերում ու ամսագրերում[5]։ Հրատարակվել են Սահակյանի «Հանդարտ բանաստեղծություններ» (1982), «Հայկական լեռնաշխարհ» (1990), «Հայերը» (1997), «Իմ պատկերասրահը» (1997), «Աշխարհի լեռ» (2004), «Աստղ երկնային» (2004), «Անտրոպոէտյուդներ» (ռուսերեն, 2007), «Իմ պատկերասրահը» (2010), «Ճանապարհորդություն Հայաստանով» (2011), «Ոգու բոցավառում» (ինքնակենսագրական վիպակ, 2013) և այլ գրքեր[6][7]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ, 1994,
  • «ԱՊՀ-ի լավագույն գրող» (ռուսերեն) Յուրի Դոլգորուկիի անվան մրցանակ, 2010,
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Спокойные стихи: сборник / Н. В. Саакян. – Ереван: Советакан грох, 1982. – 36 с.
  • Звезда небесная: лирика / Н. В. Саакян. – Ереван: Советакан грох, 1986. – 96 с.
  • Армянское нагорье: сборник эссе / Н. В. Саакян. – Ереван: Наири, 1990. – 237 с. – ISBN 5-550-00499-2.
  • Главный звук во Вселенной: из кн. «Армянское нагорье» // Дружба народов. – 2008. – № 11. – С. 174-175. – Содерж.: Севан ; Дудук ; Мацун.
  • Армяне: сборник эссе / Н. В. Саакян. – Ереван: Литературная Армения, 1997. – 144 с.
  • Моя галерея: портреты / Н. В. Саакян. – Ереван: Литературная Армения, 1997.– 172 с.
  • Мировая гора: [художественное эссе о геологической истории Арарата, о Всемирном Потопе и обо всей ойкумене Ближнего Востока, для которой эта гора была главной доминантой рельефа] / Н. В. Саакян. – Ереван: Зангак-97, 2004. – 48 с. – ISBN 99930-2-906-8.
  • Рец.: Цуканов Геннадий. «Песнь песней Арарату» // Арагаст (Парус): лит.-художеств. и обществ.-публицист. ил. журнал (Ереван). – 2006. – № 1 (2). – Цит. по: URL: http://www.mecenat-and-world.ru/aragast/2-aragast/cukanov5.htm (дата обращения: 4.04.2016).
  • Звезда небесная: итоговая книга стихов / Н. В. Саакян. – Ереван: Зангак-97, 2005. – 212 с. – ISBN 99941-1-021-7.
  • Ойкумена: эссе об общечеловеческой значимости древних культур Ближнего Востока, где «Господь поставил наш, армянский, дом» / Н. В. Саакян. – Ереван: СПА, 2005. – 160 с. – ISBN 99941-34-86-8.
  • Армянское нагорье: сборник эссе / Н. В. Саакян. – Ереван: Зангак-97, 2006. – 352 с. – ISBN 99941-1-193-0.
  • Антропоэтюды: эссе / Н. В. Саакян. – Ереван: Зангак-97, 2007. – 280 с. – ISBN 978-99941-1-411-5.
  • Сужденье краткое: мысли и афоризмы / Н. В. Саакян. – Ереван: Зангак-97, 2008. – 448 с. – ISBN 978-99941-1-482-5.
  • В двух словах: [афоризмы, каламбуры, парадоксы, в т. ч. Нелли Саакян] / публ. Ашота Наданяна // URL: http://www.proza.ru/2015/10/09/1306 (дата обращения 4.04.2016).
  • Моя галерея: [55 портретов-эссе, посвященных деятелям мировой и национальной культуры] / Н. В. Саакян. – Ереван: Зангак-97, 2010. – 360 с. – ISBN 978-99941-1-847-2.
  • О Нине Берберовой ; Пророк Хачатур [Абовян]: эссе из книги «Моя галерея» / Н. В. Саакян // Журнал Елены Шуваевой-Петросян: Жизнь и творчество [Электронный ресурс]. – URL: http://shuv-petrosyan.livejournal.com/38620.html (дата обращения 11.02.2016).
  • Книга пространств: путешествие по Армении / Н. В. Саакян. – Ереван: Зангак-97, 2011. – 48 с. – ISBN 978-99941-1-867-0.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В начале ХХ века город Шуши (Нагорный Карабах) входил в административные границы Елизаветпольской губернии Российской империи. По данным Энциклопедического словаря Брокгауза и Ефрона (1904), в городе жили в основном армяне (14496 человек, 56,5 % населения) и азербайджанские татары (43,2 %). Во время резни 1905-1906 гг. было сожжено и разграблено более 300 домов армян и вся торговая часть, сожжен театр. В татарском секторе сгорело около 80 домов. К началу 1907 года население города резко уменьшилось.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նելլի Սահակյան։ Գնա՛ մենակ
  2. «Литературный Армавир - СААКЯН НЕЛЛИ ВАРТАНОВНА». litarmavir.my1.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  3. «Саакян Нелли Вартановна». www.mecenat-and-world.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  4. Новый энциклопедический словарь. М. : Большая Российская энциклопедия : РИПОЛ классик, 2005. – С. 1408.
  5. «НЕЛЛИ СААКЯН: Саакян Неллі народилася 12 червня 1937 року в Армавіре». lua.pp.ua. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.(չաշխատող հղում)
  6. Саакян Нелли. Звезда небесная : лирика. Ереван : Советакан грох, 1986.
    Рец. : Габриэлян Нина // Литературное обозрение. 1987. № 7. С. 76-77.
  7. «Саакян Нелли Вартановна — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]