Նելի Ժակմար
Նելի Ժակմար ֆր.՝ Nélie Jacquemart | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 25, 1841[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | մայիսի 14, 1912[1][2][3] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, նկարչուհի, մեկենաս և բարեգործ |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Ժակմար-Անդրե թանգարան և Chaalis Abbey? |
Ուսուցիչ | Լեոն Կոնիե և Էրնստ Էբեր |
Ամուսին | Էդուարդ Անդրե |
![]() |
Նելի Ժակմար կամ Ժակմար Անդրե (ֆր.՝ Nélie Jacquemart, Jacquemart-André, հուլիսի 25, 1841[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա - մայիսի 14, 1912[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նկարիչ, արվեստի հավաքորդ և բարեգործ, Փարիզի Ժակմար-Անդրե թանգարանի հիմնադիր։
Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոռնելիա Ժակմարը ծնվել է 1841 թվականի հուլիսի 25-ին Փարիզում՝ ոչ հարուստ ընտանիքում։ Վաղ տարիներից նրան հովանավորել է Պամելա դե Վատրին՝ Շալի աբայության հարուստ տիրուհին։ Նրա շնորհիվ Նելին կարողացել է կրթություն ստանալ՝ ընդունվելով Փարիզի կերպարվեստի դպրոց, որտեղ նրա ուսուցչուհին է դարձել Լեոն Կոնեն[6][7]։
1863 թվականին Նելին առաջնաելույթ է ունեցել Փարիզի սալոնում երկու ժանրային պատկերներով[8]։ Նա նաև նկարել է կրոնական պատկերներ Փարիզի եկեղեցիների համար, սակայն հետզհետե նրա հիմնական մասնագիտությունը դարձել է դիմանկարի ժանրը[6]։ Նկարչուհուց դիմանկարներ են պատվիրել շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ նախագահ Լուի-Ադոլֆ Տիեր[6]։ Նրա որոշ աշխատանքներ ավելի ուշ ցուցադրվելու էին 1878 թվականի համաշխարհային ցուցահանդեսում[8]։

1872 թվականին Նելին նկարել է բանկիր և հավաքորդ Էդուարդ Անդրեի դիմանկարը։ Ինը տարի անց՝ 1881 թվականին, ամուսնացել է նրա հետ և ամուսնու հետ բնակություն է հաստատել Օսման բուլվարում գտնվող նրա առանձնատանը։ Ամուսնությունից հետո Նելին դադարել է նկարել, սակայն նրա նախաձեռնությամբ զույգը շատ է ճամփորդել, այդ թվում նաև Իտալիա և ձեռք է բերել բազմաթիվ արվեսի գործեր և առաջին հերթին իտալացի գեղանկարիչների աշխատանքներ (Անդրեա Մանտենյա, Ջովաննի Բելլինի, Սանդրո Բոտիչելլի, Վիտտորե Կարպաչչո, Պաոլո Ուչելլո)[6]։ Աստիճանաբար նրանց առանձնատունը վերածվել է թանգարանի, որտեղ յուրաքանչյուր շինությունում ներկայացված էր կոնկրետ ժամանակաշրջանի արվեստ (18-րդ դարի գերակշռությամբ)[7]։
Էդուարդ Անդրեն մահացել է 1894 թվականին՝ իր ողջ ունեցվածքը կտակելով Նելիին։ Ամուսնու մահից հետո նա շարունակել է ճամփորդել՝ հարստացնելով իրենց ընդհանուր հավաքածուն և 1902 թվականին վերադարձել է Ֆրանսիա, որտեղ գնել է Շալի աբբայությունը՝ ամուսնու հետ ձեռք բերած արվեստի առարկաները այնտեղ տեղավորելու համար[6]։
Նելի Ժակմար-Անդրեն մահացել է 1912 թվականին։ Իրեն պատկանող ողջ գույքն ու արվեստի ստեղծագործությունները նա կտակել է Ֆրանսիայի ինստիտուտին՝ պայմանով, որ Փարիզի առանձնատունը և Շալի աբբայությունը կդարձվի հասանելի հանրության լայն շրջանակներին, ինչը և իրագործվել է 1913 թվականին[6]։ Ներկայումս առանձնատանն է գտնվում Ժակմար-Անդրե թանգարանը, իսկ աբբայությունում՝ նրա մասնաճյուղը[9][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nelie Jacquemart (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nelie Barbe Hyacinthe Jacquemart — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Le Figaro
- ↑ 7,0 7,1 Institut de France
- ↑ 8,0 8,1 Dictionnaire universel des contemporains, 1880, էջ 982
- ↑ «Musée Jacquemart-André» (ֆրանսերեն)։ Institut de France
- ↑ «Chaalis» (ֆրանսերեն)։ Larousse
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gustave Vapereau Jacquemart (Mlle Nelie) // Dictionnaire universel des contemporains. — Paris, 1880. — P. 982.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Nélie Jacquemart et Édouard André» (ֆրանսերեն)։ Institut de France
- «Nélie Jacquemart-André, collectionneuse et mécène» (ֆրանսերեն)։ Le Figaro
|