Նեդերուդ (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Նեդերուդ
Nadderud stadion
Nadderud stadion-main stand.jpg
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա, Բերում
ԵրկիրՆորվեգիա
Հիմնադրված1961
Բացված1961
ՍեփականատերԲերում
ԳործաղեկավարStabæk Fotball?
Տարողություն7000
Տնային թիմStabæk Fotball?
Nadderud stadion Վիքիպահեստում

Նեդերուդ (նորվ.՝ Nadderud stadion), բազմագործառույց մարզադաշտ, որը գտնվում է Նորվեգիայի Բերում բնակավայրում:

Հիմնադրվել է 1961 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեդերուդ մարզադաշտը հիմնադրվել է 1961 թվականին: Ներկայումս այն օգտագործվում է հիմնականում թեթև ատլետիկայի մրցարշարերի և ֆուտբոլային հանդիպումների անցկացման համար: Նեդերուդի նախկին վարձակալը եղել է Ստաբեկ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը:

Այստեղ է խաղացել նաև Նորվեգիայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականը: 1996 թվականի տվյալներով 15 միլիոն նորվեգական կրոնա ներդրումից հետո մարզադաշտը վերանորոգվել է: Այդ տարիներին Նեդերուդ մարզադաշտը կարող էր ընդունել առավելագույնը 3000 հանդիսական[1]:

2005 թվականի ֆուտբոլային մրցաշրջանին ընդառաջ պետության հովանավորությամբ մարզադաշտը ապահովվել է լուսավորությամբ[2]: Այստեղ անցկացվել են նաև Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումներ:

Տարածաշրջանային մասշտաբով Նեդերուդ մարզադաշտը 18-րդն է: Հինգ բալանոց սանդղակով նրա վարկանիշը գնահատվում է 2,73[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nesbø Knut (փետրվարի 14, 1996)։ «Nadderud stadion in "new look"»։ Aftenposten (Norwegian)։ էջ 15 
  2. Hole Arne (հոկտեմբերի 30, 2004)։ «Stabæk vant – får drømmearenaen»։ Aftenposten (Norwegian)։ էջ 18 
  3. «Lerkendal nest beste fotballbane» (Norwegian)։ Norwegian Broadcasting Corporation։ նոյեմբերի 28, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2012