Նարե Գևորգյան
Նարե Գևորգյան Նարե Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1990 թվականի սեպտեմբերի 23 |
Ծննդավայր | Գետաշեն, Արմավիրի մարզ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (2016) |
Մասնագիտություն | երգչուհի |
Աշխատավայր | Դիմակ» թատերախմբ |
Կայք | hy-am.facebook.com/narerunni |
Նարե Գևորգյան, երգչուհի։ Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 22-ին, Հայաստանի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարե Գևորգյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 22-ին, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում: Սովորել է Մեծամորի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 10 տարեկան հասակից եղել է Գյումրիի «Դեղձանիկ» համույթի մենակատար: 2001-2003 թվականներին «Էջմիածին» երգի մրցույթում ստացել է «Գրան Պրի»: 2002 թվականին ճանաչվել է Գյումրիի լավագույն պատանի կատարող: 2001-2003 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: Հայաստանում և արտերկրում Նարեն ունեցել է բազում համերգներ և մենահամերգներ: 2011-2016 թվականներին սովորել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և «Ոսկե քնար» մրցույթին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: 2010 թվականին ավարտել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալ բաժինը: 2012-2013 թվականներին ջազային ու էստրադային վոկալ է դասավանդել Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական արվեստի պետական դպրոցում: 2014 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծին և դարձել հաղթող: 2015 թվականից դասավանդում է Երևանի Էրեբունի համայնքի մշակույթի տան և Գ. Բուդաղյանի անվան արվեստի պետական դպրոցներում: 2016 թվականին մասնակցել է Շանթ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Պրեմիերա» նախագծին և հաղթող է ճանաչվել: Այժմ Նարեն աշխատում է Էրեբունու մշակույթի տան «Դիմակ» թատերախմբում՝ որպես երգչուհի։
Հեռուստամրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.youtube.com/watch?v=rde35GjMoXg Նարե Գևորգյանի երգերից
- ↑ https://www.youtube.com/watch?v=I6l-dylRMYs Նարե Գևորգյանի երգերից
- ↑ https://www.youtube.com/watch?v=tAKi6PK9Ca0 Նարե Գևորգյանի երգերից
- ↑ https://www.youtube.com/watch?v=mF-fkzOP0V8 Նարե Գևորգյանի երգերից
- ↑ https://www.youtube.com/watch?v=jjUQ7BDei2g Նարե Գևորգյանի երգերից