Նարեկ Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարեկ Աբգարյան Boxing pictogram.svg
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՀՀ քաղաքացիություն
Ծննդյան ամսաթիվհունվարի 6, 1992(1992-01-06) (27 տարեկան)
ԾննդավայրԷջմիածին
Քաշային կարգ52կգ
Ոճբռնցքամարտ
ՄարզիչԿարեն Աղամազյան

Նարեկ Աբգարյան (հունվարի 6, 1992(1992-01-06), Վաղարշապատ), հայ բռնցքամարտիկ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Աբգարյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 6-ին, Էջմիածնում: Սպորտով սկսել է զբաղվել 8 տարեկանից: Նարեկը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008 թվականի Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր է: 2012 թվականին եղել է Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիր: 2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով:

Նարեկի հայրը զբաղվել է բռնցքամարտով, հորեղբայրը եղել է ԽՍՀՄ չեմպիոն:

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսոն քաղաքում կայացած մրցաշարի ժամանակ: Հայ մարզիկի համար բռնցքամարտը պարզապես սպորտ չէ: Ըստ Նարեկի՝ կյանքում ինչի հասել է բռնցքամարտի շնորհիվ է[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օլիմպիական հավաքական. Նարեկ Աբգարյան»։ sport.mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-28