Jump to content

Նատրիումի գլյուկոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի գլյուկոնատ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումնատրիումի (2R,3S,4R,5R)-2,3,4,5,6 պենտահիդրօքսիհեքսանօատ
Այլ անվանումներնատրիումի D-գլյուկոնատ
Ավանդական անվանումնատրիումի գլյուկոնատ
Քիմիական բանաձևC₆H₁₁NaO₇
Ռացիոնալ բանաձևHOCH2(CHOH)4COONa
Ֆիզիկական հատկություններ
Արտաքին տեսքսպիտակ փոշի
Մոլային զանգված3,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում59[2] գ/100 մլ
Դասակարգում
CAS համար527-07-1
PubChem23672301
EINECS համար208-407-7
SMILESC(C(C(C(C(C(=O)[O-])O)O)O)O)O.[Na+]
ЕС208-407-7
ChEBI76397
Թունավորություն
ԹունավորությունLD50=10380 մգ/կգ[3]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նատրիումի գլյուկոնատ, HOCH2(CHOH)4COONa քիմիական բանաձևով քիմիական միացություն, նատրիումի և գլյուկոնաթթվի աղը։ Առաջացնում է անգույն բյուրեղներ, լավ է լուծվում ջրում։ Իրենից ներկայացնում է E576 սննդային հավելումը։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի գլյուկոնատը առաջացնում է անգույն բյուրեղներ, լավ է լուծվում ջրում և էթանոլում։

Լվացող միջոցների արդյունաբերությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի գլյուկոնատը և գլյուկոնաթթուն օգտագործվում են լվացող միջոցների արդյունաբերությունում որպես երկ- կամ եռավալենտ մետաղների հետ (Ca2+, Mg2+, Fe3+, Al3+) կոմպլեքսագոյացնող ագենտներ։ Այստեղ նրանց կիրառումը ավելի արդյունավետ է, քան NTA-ի և ԷԴՏԱ-յի կիրառությունները։ Նատրիումի գլյուկոնատը և գլյուկոնաթթուն այլ բաղադրիչների հետ (մակերևույթային ակտիվ նյութեր, նատրիումի հիդրօքսիդ, նատրիումի սիլիկատ, ֆոսֆատներ) հաճախ օգտագործվում են նաև հեղուկ պատրաստուկների մեջ։ Նմանատիպ պատրաստուկները կարող են ավելի էֆեկտիվ օգտագործվել, ի շնորհիվ երկու կամ երեք բաղադրիչների սիներգիզմի (տրինատրիումի ֆոսֆատ, որն օժտված չէ կոմպլեքսագոյացնող հատկությամբ և կոշտ ջրում կարող է առաջացնել կալցիումի իոնների նստեցում ֆոսֆատների ձևով, օգտագործվում է նաև որպես լվացող միջոց)։ Լուծույթ ավելացրած նատրիումի գլյուկոնատը փոխազդում է կալցիումի իոնների հետ և առաջացնում է լուծելի խելատային միացություն։ Մակերևույթային ակտիվ նյութերը, որպես կանոն, ավելի էֆեկտիվ է փափուկ և դեմիներալիզացված ջրում։ Քանի որ ջրի դեմիներիլիզացումը թանկ գործընթաց է, ապա լավագույն մեթոդը նատրիումի գլյուկոնատ ավելացնելն է։ Սիլիկատները ուժեղացնում են նատրիումի հիդրօքսիդի ազդեցությունը, տալով բարձրացված հիմնայնություն և կանխարգելելով կոռոզիան։ Նատրիումի գլյուկոնատը այս հատկություններին շնորհում է սիներգիզմով։ Շնորհիվ կոմպլեքսագոյացնող, դիսպերգացնող և հակակոռոզիոն հատկությունների, բարձր լուծելիության և ուժեղ հիմնային միջավայրում բարձր կայունության, նատրիումի գլյուկոնատը համարվում է հիմնային պատրաստուկների պատրաստման համար օգտագործվող լավագույն ագենտը։

Հավելում բետոնի և այլ շինարարական խառնուրդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի գլյուկոնատը դանդաղեցնում է բետոնի ամրացումը, նվազեցնում է ջրի պարունակությունը և բարձրացնում է պլաստիկությունը։ Նրա օգտագործումը թույլ է տալիս ստանալ բարձր արդյունավետությամբ բետոն։ Նատրիումի գլյուկոնատի ազդման մեխանիզմներն են

  1. Ադսորբցիա - նատրիումի գլյուկոնատը ադսորբվում է հիդրատացման պրոցեսում ցեմենտի մակերևույթի մասնիկների վրա և խանգառում է նրանց կապը ջրի հետ
  2. Նստվածքագոյացում - ջրային ֆազում նատրիումի գլյուկոնատը փոխազդում է կալցիումի իոնների հետ և առաջացնում է անլուծելի միացություններ
  3. Կոմպլեքսագոյացում - նատրիումի գլյուկոնատը իզոլացնում է կալցիումի իոնները
  4. Դիսպերգացում - նատրիումի գլյուկոնատը նպաստում է ցեմենտի խառնուրդի մասնիկների դիսպերգացմանը և Վան-Դեր-Վալսյան ուժերի թուլացմանը։ Սա բարձրացնում է ցեմենտի հոսունությունը և նվազեցնում է ջրի պարունակությունը։

Նատրիումի գլյուկոնատը համարվում է բավականին էֆեկտիվ խելատացնող ագենտ պողպատի և հատկապես ալյումինի արտադրություններում, որը միացնում է մետաղների իոնները, և այսպիսով կանխարգելում է ալյումինի հիդրօքսիդի նստեցումը մակերևույթին, որը թույլ է տալիս ֆիլտրման պրոցեսում նրա հեշտ անջատումը։ Պողպատի վրա փորագրելու ժամանակ նատրիումի գլյուկոնատը կանխարգելում է մետաղների նստեցումը փորագրման վայրի վրա, այսպիսով լավացնելով մետաղի մակերևույթի վիճակը։

Սննդային արդյունաբերությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդային արդյունաբերությունում նատրիումի գլյուկոնատը օգտագործվում է որպես կոմպլեքսագոյացնող հավելում և համի խթանիչ (սննդային հավելում, որը, ի շնորհիվ համային ռեցեպտորների զգայունության մեծացման, ուժեղացնում է համային զգացողությունները)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Химический энциклопедический словарь, Кнунянц И.Л., Советская энциклопедия, 1983