Նատալյա Լիտվինովա
Նատալյա Լիտվինովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1941 |
Ծննդավայր | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 5, 2012 (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Նատալյա Լիտվինովա (ռուս.՝ Наталия Николаевна Литвинова, հուլիսի 5, 1941, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2012, Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և էստրադայի ռուս և խորհրդային դերասանուհի, գեղարվեստական խոսքի վարպետ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է դերասան և ռեժիսոր Նիկոլայ Լիտվինովի ընտանիքում, մայրը թատրոնում եղել է դաշնակահար։ Հանդես է եկել թատրոնում, էստրադայում, ամենից շատ աշխատել է ռադիոյում, Համամիութենական ռադիոյում վարել է «Մեծահասակները երեխաների մասին», «Պիոներական արշալույսներ», «Երաժշտական գլոբուս» հաղորդումները։ Եղել է գեղարվեստական խոսքի վարպետ, ստեղծել է ավելի քան 20 գրական ծրագրեր և մոնոներկայացումներ, խաղացել է Գոստելեռադիոյի ռադիոբեմադրություններում։ Գրքեր է հնչյունավորել (Լև Տոլստոյի «Աննա Կարենինան», Սերգեյ Նորկայի «Ինկվիզիտորը», Էդվարդ Գիբբոնի «Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը», Սիդնի Շելդոնի «Բանսարկուհին», Վասիլի Գոլովաչյովի «Սևամորթ մարդը», Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» և այլն)[2]։
Եղել է «ՄեդիաԳիրք» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 5-ին, Մոսկվայի Նիկոլայ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում[3]։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը, հոր` Նիկոլայ Լիտվինովի կողքին[4]։
Ընտանիք
- Հայրը դերասան և ռեժիսոր Նիկոլայ Լիտվինովն է (1907-1987 թվական), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
- Որդին լրագրող և դերասան Իվան Լիտվինովն է (ծն. 1978 թվական)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995 թվական)։
- Ասմունքի վարպետների և դերասանների 3-րդ մրցույթի դափնեկիր և դիպլոմակիր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոներկայացումներ
- «Եկատերինա Մեծ. Սկիզբ»
- «Արևը խոցված է։ Պուշկինի մենամարտը և մահը»
- «Արծաթե դարի բանաստեղծները»
- «Կարամազով եղբայրները»
- «Աշխարհի ժողովուրդների հեքիաթները»
- «Նվաստացյալը և վիրավորվածը»` Նատալյա Նիկոլաևնա
- «Ես մարդ եմ»` Ժեննի Մարքս
- «Նախօրեին»` Ելենա
Ֆիլմագրություն
- 2007 թվական` Հատուկ խումբ (ֆիլմ 4 «Կետը կոտրված է»)` դրվագ
- 2010 թվական` Մոր սիրտը` բնակարանի տիրուհի
- 2011 թվական` Զայցև+1` դրվագ
- 2011-2012 թվականներ` Դատախազի ստուգում` հորաքույր Պոլյա, հավաքարարուհին դատախազությունում (տնտեսական բաժնի վարիչ)
- 2013 թվական` Մարինա պուրակ` Կոլյաշի մայր
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմեր
- 1980 թվական` Գործը հաջողվել է` Մումի-մայրիկ
- 1981 թվական` Ամառը Մումի դոլում` Մումի-մայրիկ
- 1983 թվական` Մումի դոլում աշուն է գալիս` Մումի-մայրիկ
Համակարգչային խաղեր
- 1999 թվական` Ալլոդ II` Ցնցուղի տիրակալը
- 2001 թվական` Pool of Radiance: Ruins of Myth Drannor
- 2002 թվական` The Elder Scrolls III: Morrowind` դանմեր-կանայք, Օրկեր-կանայք, Ազուրա (սկզբնական և եզրափակիչ անվիկում), Ալմալեքսիա
- 2002 թվական` Syberia` Ելենա Ռոմանսկայա, Քեյթ մայր, Օլիվիա, բեռնանավի նավաստու կինը Բարրոկշտադտում, այգեպանուհին Վալադիլենում
- 2003 թվական` Big Mutha Truckers` Մայքլ Ջեքսոն
- 2004 թվական` Տիեզերական բազա` Տամմի
- 2004 թվական` Syberia 2` Քեյթ մայր, յուկոլ ցեղերի շաման
- 2005 թվական` Կառլսոնը, որն ապրում էր տանիքում` ֆրեկեն Բոկ
- 2005 թվական` Գործակալներ 008։ Կոյաբզեզի տեղը` համեղունք վաճառողը այգում
- 2005 թվական` Պետկա 6` Նոր իրականություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 04.08.1995 г. № 812». Kremlin.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Наталия Литвинова». Лаборатория Фантастики. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ На 72-м году жизни скончалась заслуженная артистка РСФСР Наталия Литвинова.
- ↑ «Прокурорская проверка» прощается с тётей Полей.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Клуб любителей аудиокниг. Творческая встреча с заслуженной артисткой России Литвиновой Натальей Николаевной и артистом Литвиновым Иваном
- «Просто он работал волшебником» (интервью с Натальей Литвиновой)
- Могила актрисы на Ваганьковском кладбище
|