Սիդնի Շելդոն
Սիդնի Շելդոն անգլ.՝ Sidney Sheldon | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6][…] |
Վախճանվել է | հունվարի 30, 2007[1][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][7][8][…] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, կինոռեժիսոր, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, արձակագիր և կինոպրոդյուսեր |
Լեզու | անգլերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան |
Ժանրեր | դրամա, դետեկտիվ և սիրավեպ |
Պարգևներ | Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար |
Զավակներ | Mary Sheldon? |
Սիդնի Շելդոն (անգլ.՝ Sidney Sheldon, իսկական անունը՝ Սիդնի Շեհթել, փետրվարի 11, 1917[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6][…] - հունվարի 30, 2007[1][2][3][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][7][8][…]), ամերիկացի գրող և սցենարիստ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիդնի Շելդոնը ծնվել է 1917 թվականի փետրվարի 11-ին, Չիկագոյում, Իլինոյս նահանգում, հրեա ընտանիքում[9]: Հայրը աշխատում էր ոսկերչական խանութում: Նրա մոր՝ Նատալի Մարկուսի ծնողները գաղթել են ԱՄՆ, Օդեսայի մոտ գտնվող փոքր գյուղից, փրկվելով ջարդերից: Նրա առաջին բանատեղծությունները հրատարակվել են, երբ տղան 10 տարեկան էր: Նրա կարիերան սկսվել է 1937 թվականին, Հոլիվուդում, որտեղ նա սցենարներ էր գրում Բ-կարգի ֆիլմերի համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին նա ծառայում էր ավիացիայում: 1941 թվականին, նրա ստորաբաժանման կազմալուծումից հետո, Շելդոնը վերադարձել է քաղաքացիական կյանքի և սկսել է մյուզիքլներ գրել բրոդվեյան ներկայացումների համար, միևնույն ժամանակ շարունակելով սցենարներ գրել ստուդիայի համար: Նրա սցենարները գնում էին՝ MGM և Paramount Pictures ընկերությունները:
1963 թվականին Շելդոնը սկսում է սցենար գրել հեռուստասերիալների համար, որի շնորհիվ նա անհավանական հաջողության է հասել:
1970 թվականին Շելդոնը գրել է իր առաջին վեպը՝ «Պատռել դիմակը», որի համար արժանացել է Էդգար Ալլան Պոյի մրցանակի: Նրա վեպերը թարգմանվել են 56 լեզուներով, և հրատարակվել ավելի քան 300 միլիոն օրինակ տպաքանակով, 100-ից ավելի երկրներում, նրա գրած սցենարներով նկարահանվել է 25 ֆիլմ: Նրա անունը դարձել է բեսթսելլեր բառի հոմանիշ:
1982 թվականին գրականության և կինեմատոգրաֆիայի համար կատարած ծառայությունների համար Շելդոնը Հոլիվուդյան փառքի ծառուղում անվանական աստղ է ստացել: Բացի այդ, նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. Շելդոնը աշխարհում «ամենաթարգմանված» հեղինակն է:
Սիդնի Շելդոնը մահացել է 2007 թվականի հունվարի 30-ին, 89 տարեկանում, երկողմանի թոքաբորբից, Ռանչո Միրաժում, Կալիֆոռնիա, ԱՄՆ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շելդոնը ամուսնացած էր Ջեյն Կաուֆման Հարդինգի հետ (1945-1948): Ավելի ուշ նա գրել է. «Ցավոք, մի ամիս անց, Ջեյնը և ես հասկացանք, որ մենք սխալ ենք գործել… Մենք հաջորդ ինն ամիսները անց ենք կացրել փորձելով աշխատեցնել ամուսնությունը»:
- 30 տարիների ընթացքում նա ամուսնացած էր Ջորջիա Կարտրայտի հետ (Jorja Curtright), թատրոնի և կինոյի դերասանուհի, ով հետագայում դարձել է ինտերիերի դիզայներ: Ջորջիան մահացել է 1985 թվականին՝ սրտի նոպայից: 1989 թվականին նա ամունսացել է Ալեքսանդրա Կոստոֆի հետ: Նրա միակ երեխան դուստրն է՝ Մերի Շելդոնը:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1947 - «Օսկար»՝ «Ամուրին և աղջնակը» ֆիլմի լավագույն օրիգինալ սցենարի համար
- 1959 - «Թոնի» մրցանակ՝ «Շիկահեր» մյուզիքլի սցենարի համար
- 1971 - Էդգար Ալլան Պոյի մրցանակ՝ «Լավագույն առաջին վեպ» կատեգորիայում «The Naked Face»վեպի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11805340X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://ibdb.com/person.php?id=8678
- ↑ 6,0 6,1 6,2 http://news.bbc.co.uk/2/hi/6315875.stm
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.encyclopedia.com/doc/1G2-2506300153.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.startribune.com/dynamic/mips_mobile_story.php?story=970849
- ↑ Интересные факты из биографии Сидни Шелдона
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аудиоинтервью с Сидни Шелдоном, 1987(անգլ.)
- «Я чувствую, что способен убивать». Интервью с писателем
|
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 30 մահեր
- 2007 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թոքաբորբից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Օսկարակիրներ