Նատալյա Եփրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրիկյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նատալյա Եփրիկյան
Еприкян.jpeg
Ծնվել էապրիլի 19, 1978(1978-04-19) (42 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի, պրոդյուսեր, հաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստահաղորդավարուհի
Natalya Eprikyan Վիքիպահեստում

Նատալյա Անդրեևնա, իսկական անունը Նատալյա Արայիկի Եփրիկյան (ապրիլի 19, 1978(1978-04-19), Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), «Comedy Woman» հեռուստանախագծի մասնակից և հեղինակ, երգիծական ժանրի դերասանուհի, հեռուստապրոդյուսեր: ՈՒՀԱ-ի «Մեգապոլիս» թիմի անդամ (2004-2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Եփրիկյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 19-ին Թբիլիսիում: Ավարտել է ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը: Մինչև 14 տարեկանն ապրել է Թբիլիսիում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա[2]: Նատալյայի կրտսեր եղբայր Գարիկը երաժիշտ է[3]:

Նատալյան ավարտել է Ռուսական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ մաթեմատիկոս-տնտեսագետ է:

Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ստեղծել է ակումբային հումորային նախագիծ՝ «Made in Woman» անունով. 2008 թվականի նոյեմբերի 21-ին շոուն եթեր է դուրս եկել ռուսական TНT[4] հեռուստաընկերությա միջոցով, իսկ ավելի ուշ փոխել անունը՝ «Comedy Woman»:

Մասնակցել է «Ունիվեր» սերիալի ստեղծմանը՝ որպես երկխոսությունների հեղինակ: 2012 թվականին վարել է «ՆՏՎ-ն առավոտյան» հաղորդաշարը:

2015 թվականի հուլիսին նկարահանվել է «Ռեկորդ օրկեստր» խմբի «Լադա Սեդան» տեսահոլովակում[5]

ՈՒՀԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒՀԱ Պրեմիեր Լիգայի չեմպիոն — 2004
  • ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի չեմպիոն — 2005
  • «Փոքր Կիվին» մրցանակիր — 2005

Մասնակցել է հեռուստաշոուների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comedy Woman (2008 թ.):
  • Փառք Աստծո, դու եկար.
  • Ով է ուզում դառնալ միլիոնատեր (2008, 2009).
  • Ինտուիցիան
  • Cosmopolitan Տեսատարբերակ
  • Երեկոյան ուրգանտ (թողարկումներ 148 և 324)
  • Ուղեկցորդը (2016 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]