Նատալյա Դեմիդովա
Նատալյա Դեմիդովա ռուս.՝ Наталья Фёдоровна Демидова | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1920[1] Լիվենսկի, Օրյոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 20, 2015 (94 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | պատմաբան, արխիվագետ և չինագետ |
Հաստատություն(ներ) | The Russian State Archive of Ancient Acts? |
Գործունեության ոլորտ | Ռուսաստանի պատմություն, արխիվային գիտություն[2], պատմություն[2] և չինագիտություն[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Գիտական ղեկավար | Nikolay Ustyugov? |
Նատալյա Դեմիդովա (ռուս.՝ Ната́лья Фёдоровна Деми́дова, հոկտեմբերի 27, 1920[1], Լիվենսկի, Օրյոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 20, 2015, Մոսկվա, Ռուսաստան), պատմաբան, արխիվիստ, գիտությունների դոկտոր (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Դեմիդովան ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 27-ին, գյուղական ուսուցիչների ընտանիքում։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտը։ 1946 թվականից մինչև 1964 թվականն աշխատել է Հին ակտերի պետական կենտրնական արխիվում, իսկ հետո՝ 1964 թվականից մինչև 1967 թվականը՝ Պատմական թանգարանում։ 1967 թվականից մինչև 1976 թվականն աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի ինստիտուտում, 1976 թվականից մինչև 1992 թվականը՝ ԽՍՀՄ պատմության ինստիտուտում, իսկ 1993 թվականից մինչև 1998 թվականը՝ Հին ակտերի ռուսական պետական արխիվում։
Նատալյա Դեմիդովան մահացել է 2015 թվականի հունվարի 20-ին, Մոսկվայում՝ 94 տարեկան հասակում։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին «1735-1736 թթ. բաշկիրական ապստամբություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1988 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը[3]։
Հետազոտությունների հիմնական ուղղություններն են սոցիալ-տնտեսական հարաբերությունները, պետական կառավարման կազմակերպումը Ռուսաստանում 16-18-րդ դարերում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության արևելյան ուղղությունը, հնագիտությունը, հերալդիկան, աղբյուրագիտությունը, կնքագիտությունը։ Մասնակցել է «Նյութեր Բաշկիրական ԻԽՍՀ պատմության վերաբերյալ» փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի պատրաստմանը։ Հին ակտերի պետական կենտրոնական արխիվի ֆոնդերում հայտնաբերել է «Ա. Ի. Թևկելևի հաղորդումը Վ. Ն. Տատիշևին» փաստաթուղթը, որը թույլ է տվել հաստատել Չելյաբինսկի ամրոցի հիմնադրման ամսաթիվը (առաջին անգամ հրապարակվել է 1956 թվականին)։
Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է։
Ընտրյալ աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր՝ электронные каталоги РНБ
- Демидова Н. Ф. Башкирское восстание 1735—1736 гг. : Автореферат дис. … канд. ист. наук. — М., 1956. — 16 с.
- Демидова Н. Ф. Первые русские дипломаты в Китае : («Роспись» И. Петлина и статейный список Ф. И. Байкова). — М.: Наука, 1966. — 159 с.
- Демидова Н. Ф. Служилая бюрократия в России XVII в. и её роль в формировании абсолютизма / Отв. ред. Преображенский, Александр Александрович|. — М. : Наука, 1987. — 228 с.
- Демидова Н. Ф. Служилая бюрократия в России XVII в. и её роль в формировании абсолютизма : Автореф. дис. … д-ра ист. наук. — М., 1988. — 44 с.
- Демидова Н. Ф. Служилая бюрократия в России XVII века (1625—1700) : биографический справочник. — М.: Памятники исторической мысли, 2011. — 719 с.
- Демидова Н. Ф. Экономические и социальные отношения в Башкирии в первой половине XVIII века / Под ред. Н. В. Устюгова. — М.; Л. : Изд-во Акад. наук СССР, 1949. — 692 с. — (Материалы по истории Башкирской АССР ; Т. 3)
- Демидова Н. Ф., Морозова Л. Е., Преображенский А. А. Первые Романовы на российском престоле. — М. : Изд. центр ИРИ, 1996. — 218 с.
- Преображенский А. А., Морозова Л. Е., Демидова Н. Ф. Первые Романовы на Российском престоле. — М. : Рус. слово, 2000. — 455 с.
- Преображенский А. А., Морозова Л. Е., Демидова Н. Ф. Первые Романовы на российском престоле. — 3-е изд. — М.: Русское слово, 2011. — 455 с. — (История в лицах).
- История Уфы. — Уфа, 1981 (соавт.)
- Управление Башкирией в первой трети XYIII в. // Исторические записки (журнал). — 1961. — Т. 87.
- Печать Салавата Юлаева // Вопросы архивоведения. — 1961. — № 2.
- Землевладение и землепользование в Уфимском уезде XVI—XVIII. // Ежегодник по аграрной истории : 1962. — Минск, 1964.
- Отражение политики русского правительства в Башкирии в гербах и печатях её городов // Южно-уральский археографический сборник. — Уфа, 1973. — Вып.1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Памяти Н. Ф. Демидовой» (ռուսերեն). Институт российской истории РАН. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Буканова Р. Г., Хамадеева Э. Ф. Н. Ф. Демидова — исследователь истории города Уфы // Теория и практика общественного развития. — 2014. — № 9.
- Памяти Н. Ф. Демидовой (1920—2015) // Российская история. — 2015. — № 4. — С. 199—201.
- Акишин М. О. Традиции историко-архивной школы и научного наследия Н. Ф. Демидовой // Отечественные архивы. — 2016. — № 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Демидова Наталья Федоровна». энциклопедия (ռուսերեն). Сайт города Челябинск и Челябинской области. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- «Демидова Наталья Фёдоровна» (ռուսերեն). Энциклопедия Башкортостана. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.