Նատալի Մարտինես
Նատալի Մարտինեսը 2013 թվականին Imagen Awards-ում | |
| Հասակը | 167,5 |
| Ծնվել է | հուլիսի 12, 1984[1] (41 տարեկան) |
| Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
| Կրթություն | St. Brendan High School? |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ամերիկուհի |
| Այլ անուն(ներ) | Նատալի Էմիլի-Ռոմանիա Մարտինես Natalie Emilia-Romagna Martinez |
| Մասնագիտություն | դերասանուհի, մոդել |
| Ակտիվ շրջան | 2006- -այժմ |
| Ժանրեր | դրամա, թրիլեր, մարտաֆիլմ |
| Ընտրանի | «C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Գմբեթի տակ», «Մահացու մրցարշավ» |
Նատալի Էմիլի-Ռոմանիա Մարտինես (անգլ.՝ Natalie Emilia-Romagna Martinez, հուլիսի 12, 1984[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբայական ծագումով ամերիկացի դերասանուհի և մոդել[2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալի Մարտինեսը ծնվել է 1984 թվականի հուլիսի 12-ին Մայամիում, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ։ 2002 թվականին նա ավարտել է Սենտ Բրենդան միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորելով Ուեստչեստերի մասնավոր կաթոլիկական դպրոցում և սկսել է մոդելի աշխատանքը։ 2008 թվականին նա «Միսս Ընկերասիրություն» մրցանակ է նվաճել «Միսս Ֆլորիդա» գեղեցկության մրցույթում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Նատալին նկարահանվել է «Նորաձևության տուն» սերիալում, 2007 թվականին՝ «Սրբերը և մեղավորները» սերիալում։ Կինոյում նրա նորամուտը դարձել է Քեյսիի դերը, ավտոարշավորդ Էլմսի գործընկերուհին «Մահացու մրցարշավ» ֆիլմում[5]։ 2010 թվականից մինչ 2011 թվականը նկարահանվել է «Դետրոյթ 1-8-7» հեռուստասերիալում[6]։ 2012 թվականին խաղացել է «Պարեկ» ֆիլմում։ 2012-ից 2013 թվականները նկարահանվել է «C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք» սերիալում։ 2013 թվականին նկարահանվել է «Արատի քաղաք» ֆիլմում[7]։ 2013-2014 թվականներին նկահանվել է «Գմբեթի տակ» հեռուստասերիալում։ 2015 թվականին նկարահանվել է «Իրենից/դուրս» ֆիլմում[8], «Թագավորություն» և «Գաղտնիքներ և սուտ» սերիալներում[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 2006 | Նորաձևության տուն | Fashion House | Միշել Միլեր |
| 2007 | Սուրբեր և մեղավորներ | Saints & Sinners | Պիլար Մարտին |
| 2008 | Մահացու մրցարշավ | Death Race | Քեյս |
| 2010 | Տուսոնի որդիները | Sons of Tucson | Մեգի |
| 2010 | Էլդորադո | El Dorado | Մարիա Մարտինես |
| 2010-2011 | Դետրոյթ 1-8-7 | Detroit 1-8-7 | դետեկտիվ Արիանա Սանչես |
| 2011 | Կախարդական քաղաքի հիշողությունները | Magic City Memoirs | Մերի |
| 2012 | Դետեկտիվ-այրի | Widow Detective | Մայա Դևիս |
| 2012 | Չարագործները Բեյթաունից | The Baytown Outlaws | Վանդակի տեքստ |
| 2012 | Պարեկ | End of Watch | Գեբի Զավալա |
| 2012-2013 | C.S.I. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | գործակալ Ջեյմի Լովատո |
| 2013 | Արատի քաղաքը | Broken City | Նատալի Բերոու |
| 2013-2014 | Գմբեթի տակ | Under the Dome | շերիֆի տեղակալ Լինդա Էսկիվել |
| 2014 | Մատադոր | Matador | Սալմա |
| 2015-2016 | Թագավորություն | Kingdom | Ալիսիա Մենդես |
| 2015 | Գաղտնիքներ և սուտ | Secrets & Lies | Ջես Մյորֆի |
| 2015 | Իրենից/դուրս | Self/less | Մեդելին |
| 2015 | Մարտիկ | Warrior | Կայ Ֆորեստեր |
| 2016 | Ուղղերձ Արքայից | Message from the King | Տրիշ |
| 2016 | Կոտրանք | Keep Watching | խորթ մայր Ջեյմի |
| 2016 | Երկիր | The Land | Էվելին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babesdirectory — 2020.
- ↑ Natalie Martinez
- ↑ «Natalie Martinez». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն) - ↑ «Natalie Martinez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Natalie Martinez steams up even a 'Death Race'
- ↑ Natalie Martinez Video Interview DETROIT 187
- ↑ CFL Chats With Broken City Actress Natalie Martinez
- ↑ Natalie Martinez Is Obsessed with Muay Thai and Might Just Kick Your Ass
- ↑ It’s out: 'Secrets and Lies' actress Natalie Martinez buys a house in Sherman Oaks
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալի Մարտինեսը Internet Movie Database կայքում
- Նատալի Մարտինեսը Twitter-ում
- Նատալի Մարտինեսը Ինստագրամ կայքում
- Նատալի Մարտինեսը Fashion Model Directory կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Մարտինես» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||