Jump to content

Նավ-ուրվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինակ՝ Ալբերտ Ռայդեր։ «Թռչող հոլանդացին»

Նավ-ուրվական, առանց անձնակազմ նավարկող նավ։

Տերմինը ամենից հաճախ օգտագործվում է լեգենդներում և գեղարվեստական գրականությունում, բայց կարող է և իրական նավն էլ ունենա այդ անունը, եթե ծով դուրս գալուց հետո շուտ անհետացել է և հայտնվել առանց անձնակազմ, կամ նավի տախտակամածին հայտնաբերել են զոհված անձնակազմը։ Նման պատմությունները (հանդիպում ուրվական-նավերի հետ) մեծ մասամբ լինում են հնարված կամ տեսիլք, սակայն կան իրական պատմություններ էլ, որոնց ճշմարտացիությունը հաստատում են պահպանված փաստաթղթերը։

Անձնակազմի անհետացման կամ վախճանի պատճառները կարող են լինել շատ տարբեր, օրինակ՝ համաճարակները, թունավորումը, բնության հազվադեպ երեևույթները, այնպիսին, ինչպիսին թափառող ալիքները, ինֆրաձայները կամ մեթանի արտանետումները։ Այսպիսի դեպքերի բացահայտումը հաճախ դժվարանում է վկայությունների բացակայության պատճառով. օրինակ՝ չի հատնաբերվում գրառումներ նավի գրանցամատյանում։

Թռչող հոլանդացու մասին գոյություն ունեն հետևյալ լեգենդները.

«Թռչող հոլանդացի»։ Հեղինակ՝ Չարլզ Դիքս
  • Ամենահայտնի լեգենդը նավ-ուրվականի մասին «Թռչող հոլանդացու» լեգենդն է։ Սյուժեն հետևյալն է. լեգենդը պատմում է նավապետի մասին, ով դատապարտված է աննպատակ թափառել ծովում, մինչ իր երկրային կյանքի երկրորդ գալստյան օրը։ Այս պատմությունը իր արտացոլումն է գտել արվեստի շատ ստեղծագործություններում։
  • «Օկտավիուս»-ը՝ անգլյական առևտրային նավը, որը վերադառնում էր Չինաստանից, և, իբրև թե հայտվաբերվել է Գրինլանդիայի ափերից ոչ հեռու 1775 թվականին։ Նավապետի գրանցամատյանը կան նշումներ, որ նավը 1762 թվականաին փորձել է շրջանցել հյուսիսարևմտյան միջանցքը, որը մինչև 1906 թվականը ոչ մեկին չի հաջողվել հեշտությամբ հաղթահարել։ Նավը և անձնակազմը, որոնց մարմինները սառել էին ցրտերից, հավանաբար ավարտել է միջանցքի շրջանցելը 13 տարի հետո՝ հաղթահարելով ողորկ և լողացող սառցաբեկորներով լի արկածային ճանապարհը։ Այս պատմությունը հայտնի է և տպագրված բազմաթիվ տարբերակներով՝ սկսած XIX դարի առաջին կեսից։ Սակայն նավի գտնվելու վայրը, անվանումը և ժամանակաշրջանը հաճախ փոփոխվել է։
  • «Ժանտախտով վարակված նավերը»։ Սրանք 14-18-րդ դարերում այնքան շատ տարածում ունեին, որ Բրիտանական արքայական նավատորմը իր խիստ օրենքներով հատուկ քաղաքականություն էր վարում[1]։
  • 1850 թվական։ «Սիբըրդ» առագաստանավը հայտվաբերվեց հուլիսին Ռոդ Այլենդ նահանգի ծովափին տեղակայված Իստոնս-Բիչ գյուղի մոտակայքում՝ իջեցված բոլոր առագաստները։ Առագաստը ծանծաղուտում խարիսխ էր նետել։ Նավ բարձրանալով՝ մարդիկ հայտնաբերել են վառարանի վրա դրված եռացող սուրճ, սրահի սեղանին բաշխված ափսեներ և խցերից մեկում վախից դողացող շուն։ Բեռը (փայտ և Հոնդուրասից բերված սուրճ), քարտեզները, նավարկության սարքավորումները, փաաստաթղթերը տեղում էին։ Նավի գրանցամատյանի վերջին գրառումը հետևյալն է. «90 աստիճանով թեքվել ենք դեպի Բրանտոն»։ Ոչ մի նավաստի տախտակամածին չի եղել։ Մանրակրկիտ քննությունը չկարողացավ բացահայտել, թե ինչ է պատահել նավի անձնակազմին[2]։
  • 1872 թվական։ «Մարի Չելեստե»։ Հավաական է, որ այս պատմությունը նավ-ուրվական պատմությունների շարքից իրականն է։ Նավի անձնակազմը մի մասը հայտնաբերվել է պորտուգալական և ազովյան կղզիներում, ընդ որում նավը անվնաս էր մնացել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Корабли чумы» — Морской форум http://sea.2bb.ru/viewtopic.php?id=83
  2. Лев Скрягин. «Реальные призраки морей». Журнал «Чудеса и приключения», № 1, 1991.