Հյուսիսարևմտյան ծովանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսարևմտյան ծովանցքի անցուղիները

Հյուսիսարևմտյան ծովանցք (անգլ.՝ Northwest Passage), Կանադական կղզեխմբի ծովերով ու նեղուցներով անցնող ծովային ուղի Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև։ Այն ծովային կարճ ճանապարհով Արևմտյան Եվրոպան կապում է Արևելյան Ասիայի հետ։ Հյուսիսարևմտյան ծովանցք փնտրող առաջին արշավախմբերը կազմակերպվել են 1497-1542-ին, որոնք հայտնագործել են Հյուսիսային Ամերիկայի արևելյան ծովափը։ Հետագա արշավախմբերը հայտնագործել են այդ շրջանի մի շարք ծովեր, նեղուցներ, ծոցեր, կղզիներ։ Առաջին անգամ Հյուսիսարևմտյան ծովանցքով արևելքից արևմուտք, երեք ձմեռումներով, ամբողջությամբ անցել է Ռ. Ամունդսենը (1903-1906) «Իյոա» նավով։ 1944-ին այդ ծովանցքը նույն ուղղությամբ մեկ նավագնացության ընթացքում անցել է Գ. Լարսենը «Աենթ Ռոք» նավով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 450