Հրաչիկ Նասիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նասիբյան Հրաչիկ Պավելիից)

Հրաչիկ Պավելի Նասիբյան (ապրիլի 14, 1957, Ստեփանակերտ, ԼՂՀ), Արցախցի պետական գործիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թ. ապրիլի 14-ին՝ Ստեփանակերտ քաղաքում։ 1974 թ ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջ. դպրոցը։ 1975 թ. աշխատել է հասարակական սննդի միավորումում, որպես խոհարարի աշակերտ, ապա՝ խոհարար։ 1975-77 թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1978 թ. ավարտել է Ստեփանակերտի ուսումնարանի խոհարարների որակավորման դասընթացները։ 1978 թ. աշխատել է հասարակական սննդի միավորումում՝ ավագ խոհարար և արտադրության վարիչ։

1988 թ. առաջին օրերից զինվորագրվել է Արցախյան շարժմանը։ 1990 թ-ից մասնակցություն է ունեցել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը, զինվորագրվել 4-րդ վաշտում։ 1990-92 թթ Բերձորի ջոկատի կազմում մասնակցել է Շուշի- Լաչին բնակավայրերի ազատագրմանը։ 1992 թ. եղել է վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ։ 1993 թ. գումարտակը ակտիվորեն մասնակցել է Կուբաթլուի, Քելբաջարի, Մարտակերտի շրջանների ազատագրմանը։ 1993 թ. օգոստոսի 31-ին Կուբաթլուի համար մղված մարտերում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է նույն գումարտակը՝ որպես հրամանատար։ Պատերազմի մասնակցի 2-րդ կարգի հաշմանդամ է։

1997 թ-ից զբաղվել է ձեռներեցությամբ, եղել է կոպերատիվի նախագահ։ 2004 թ-ից աշխատում է «Բեյզ մեթըլս» ՓԲԸ-ում, որպես ավագ խոհարար։ 2002 թ. ընտրվել է Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման թիվ 5 համայնքի նախագահ։

2007 թ ընտրվել է Ստեփանակերտի ավագանու անդամ։ 1994 թ. Արցախյան պատերազմում ցուցաբերած բացառիկ արիության և մարտական ծառայության համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով։

Պարգևատրվել է նաև՝

  • «Շուշիի ազատագրման համար» 2000 թ
  • «Հայրենյաց պաշտպան» 2006 թ
  • «ՀՀ մարտական ծառայություն» 2007 թ
  • «Ծովակալ Իսակով» 2008 թ.
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով։

Ամուսնացած է, ունի 4 զավակ։ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.cec.am/images/photos/Tim%20arxiv/Stepanakert%2B%2B.pdf