Jump to content

Նաջիբ Ազուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաջիբ Ազուրի
արաբ․՝ نجيب عازوري‎‎
Ծնվել է1873
ԾննդավայրԼիբանան
Մահացել է1916
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Լիբանան
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՔաղաքական գիտությունների ազատ դպրոց
Մասնագիտությունքաղաքագետ և գրող

Նաջիբ Ազուրի (1873, Լիբանան - 1916, Կահիրե, Եգիպտոս), արաբական ազատագրական շարժման գործիչ, լիբանանցի քրիստոնյա արաբ։ Նախնական կրթությունն ստացել է Բեյրութում, բարձրագույնը՝ Ֆրանսիայում։

1898-1904 թվականներին եղել է Երուսաղեմի կառավարչի օգնական։ 1904 թվականին նվիրվել է արաբական ազատագրական շարժմանը, ստեղծել «Արաբական հայրենիքի լիգա» կուսակցությունը, որի համար Օսմանյան կառավարությունը հեռակա կարգով նրան մահվան է դատապարտել։ 1907-1908 թվականներին ֆրանսերեն լեզվով հրատարակել է «Արաբական անկախությունը» պարբերականը։ Անձնական կապեր է ունեցել հայ ազգային և մշակութային գործիչների, կուսակցությունների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։