Նաուել Ուապի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նաուել Ուապի
իսպ.՝ Nahuel Huapi

'
41°05′25″ հվ. լ. 71°20′08″ ամ. ե. / 41.090278° հվ. լ. 71.335556° ամ. ե. / -41.090278; -71.335556
Կոորդինատներ Կոորդինատներ: 41°5′25″ հվ. լ. 71°20′8″ ամ. ե. / 41.09028° հս․. լ. 71.33556° ավ. ե. / 41.09028; 71.33556
Տեղագրություն Կորդովա (գավառ, Արգենտինա)
Ամենաբարձր կետը 770 մ
Ամենամեծ խորությունը 438 մ
Միջին խորությունը 157 մ
Թափվող գետերը Լիմայ

Նաուել Ուապի, լիճ Արգենտինայում Նեուկեն և Ռիո Նեգրո գավառների սահմանին՝ հյուսիսային Պատագոնիայում։ Արաուկանների լեզվով նրա անունը նշանակում է «Յագուարի կղզի»:

Լիճն ունի 531 կմ² տարածք, նրա առավելագույն խորությունը 460 մետր է։ Լիճն ունի երկարաձիգ տեսք, որոնք նման են ֆյորդերի և առաջացել են հողմահարման հետևանքով:

Լճի կողքին գտնվում է հին արգենտինական ազգային պարկը՝ Նաուել Ուապի, որը հինվել է 1934 թվականին և ունի 7 098,9 կմ² տարածք։ Այն ձգվում է 130 կմ արգենտինաչիլիական սահմանի երկայնքով։ Այգում գերակշռում են բարձր լեռներ, բազում լճեր և լայնածավալ անտառներ։ Հյուսիսում նրան միանում է Լանինի ազգային պարկը։

Nahuel Huapi ազգային պարկի սահմաններից դուրս մեկ այլ նշանավոր ազգային պարկ է Լոս Արայանես-ը։ Península de Quetrihué թերակղզում գտնվում է նախնադարյան ընդարձակ անտառ, բուսականությամբ ծածկված (Luma apiculata)-ն։ Այդ ծառերի կեղևներն ունեն կարմրագույն երանգ։ Զբոսաշրջիկների համար փակ անտառը տեղակայված է լճի ամենամեծ կղզում՝ Իսլա Վիկտորիայում։

Նաուել Ուապին այդ ամենամեծ լիճն է ազգային պարկում: Ամենակարևոր քաղաքը գտնվում է լճի ափին դա՝ Սան Կառլոս դե Բարիլոչեն է, արգենտինական զբոսաշրջիկության կենտրոնը։ Քաղաքին մոտ տեղակայված է կարևոր դահուկային հատվածը, Cerro Catedral-ն։

Modesta Victoria

Հիշատակման է արժանի «Modesta Victoria» զբոսանավը։ Այն կառուցվել է 1937 թվականին Ամստերդամում և հետո, բաժանվելով մի քանի մասերի, տեղափոխվել է Բարիլոչի։ 1938 թվականից «Մոդեստա Վիկտորիան» ակոսում է Նաուել Ուապիում[1]։ Դրանով 1952 թվականին ճանապարհորդել են Չե Գևարան և Ալբերտո Գրենադո չիլիական սահմանի մոտ։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]