Նաուել Ուապի (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաուել Ուապի
Նաուել Ուապի լիճը
Տեղագրություն Արգենտինա Արգենտինա
Կոորդինատներ 41°00′ հվ. լ. 71°30′ ամ. ե. / 41.000° հս․. լ. 71.500° ավ. ե. / 41.000; 71.500
Տարածք 7050 կմ²
Հիմնադրված է 1934 թվականի հոկտեմբերի 9–ին
Ղեկավարող
կազմակերպություն
Արգենտինայի ազգային պարկի ադմինիստրացիա

Նաուել Ուապի (իսպ.՝ Parque Nacional Nahuel Huapi), ազգային պարկ Արգենտինայում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1934 թվականին Նաուել Ուապի լճի շրջանում։ Այն համարվում է պետության հնագույն ազգային պարկը։ Ներկայումս արգելոցը զբաղեցնում է 7050 կմ² մակերես՝ Նեուկեն և Ռիո Նեգրո նահանգներում՝ հյուսիսային Պատագոնիայում։ Այն ձգվում է արգենտինաչիլիական սահմանի երկայնքով և կազմում է 130 կմ։ Պարկում՝ սահմանի երկայնքով գտնվում են մի շարք բարձր լեռներ, բազմաթիվ լճեր և ընդարձակ ու դժվարամատչելի անտառներ։ Հյուսիսում նրան միանում է Լանին ազգային պարկը։ Նաուել Ուապի լճի մյուս կողմում գտնվում է Լոս Արաիանես ազգային պարկը։

Ազգային պարկի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 700-3500 մետր միջակայքում[1]։

Լճի ափին գտնվում է Սան Կառլոս դե Բարիլոչեն, որը համարվում է Արգենտինայի զբոսաշրջական կենտրոնը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]