Jump to content

Նաշիդե Գյոզդե Դուրմուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաշիդե Գյոզդե Դուրմուշ
Ծնվել է1985[1]
Իզմիր, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունգենետիկ
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան
Ալմա մատերՄիջինարևելյան տեխնիկական համալսարան, Բրաունի համալսարան և Բոստոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինթուրքերեն

Նաշիդե Գյոզդե Դուրմուշ (թուրքերեն՝ Naside Gözde Durmuş, 1985[1], Իզմիր, Թուրքիա), թուրք գիտնական և գենետիկ, ում ուսումնասիրությունները առնչվում են համաշխարհային առողջապահության հիմնախնդիրների ոլորտներում նանոտեխնոլոգիայի և միկրոտեխնոլոգիայի ունեցած դերակատարությանը, ինչպես օրինակ քաղցկեղի և հակաբիոտիկների ոլորտներում։ 2015 թվականին «MIT Technology Review»-ն նրան դասակարգել է «պիոներների» կատեգորիայի տակ՝ ներառելով 35 ամենաերիտասարդ առաջնորդների ցանկում[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրմուշը ծնվել է 1985 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում[3]։ 2003 թվականին ընդունվել է Անկարայի Միջինարևելյան տեխնիկական համալսարանի բակալավրիատ՝ մասնագիտանալով մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ոլորտներում։ Ավելի ուշ, նա մասնակցել է Ֆուլբրայթի ծրագրին և մեկնել Միացյալ Նահանգներ՝ ստանալու բարձրագույն կրթություն։ 2009 թվականին Բոստոնի համալսարանում ստացել է ինժեներիայի մագիստրոսի կոչում, իսկ արդեն 2013 թվականի մայիսին Բրաունի համալսարանում ստացել է կենսաբժշկական ինժեներիայի թեկնածուի գիտական աստիճան[4]։

2014 թվականին, Սթենֆորդի համալսարանում սկսել է իրականացրել հետդոկտորական հետազոտություն։ Ներկայումս, նա, Ռոնալդ Դեյվիսի հետ միասին, հետազոտություն է իրականացնում Սթենֆորդի համալսարանի գենետիկ տեխնոլոգիայի կենտրոնում և Սթենֆորդի բժշկության դպրոցում[5]։ 2015 թվականին «MIT Technology Review»-ն նրան դասակարգել է «պիոներների» կատեգորիայի տակ՝ ներառելով 35 ամենաերիտասարդ լիդերների ցանկում։

Նրա ուսումնասիրությունները ուղղված էժան նանոտեխնոլոգիական գործիքների ստեղծմանը, որոնց միջոցով կարելի է տալ հիվանդությունների եզրակացությունը և բուժումը, ինչպես օրինակ բջիջների ֆիզիկական առանձնահատկությունները հայտնաբերելու արագ մեթոդի մշակում՝ մագնիսական դաշտում նրանց լևիտացիայի միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում չափել, թե ինչպես է մանրեն արձագանքում համապատասխան միջոցին[2] և ինչպես կարելի է քաղկեղածին հիվանդ բջիջները տարանջատել առողջ բջիջներից[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]