Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոն
Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոն | |
|---|---|
| Տեսակ | թանգարան և կազմակերպություն |
| Երկիր | |
| Տեղագրություն | Giheung-gu? |
| Վայր | Giheung-gu? |
Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոն, պատկերասրահ Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Յոնգին քաղաքում[1][2][3]։ Բացվել է 2008 թվականին[2]։ Հյուրընկալում է ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսներ[2]։ Կոչվել է կորեա-ամերիկյան նկարիչ, վիդեոարվեստի հիմնադիր Նամ Ջուն Պայկի անունով, որի աշխատանքներից նույնպես ներառված են մշտական ցուցադրությունում[1]։
| Թանգարանի ցուցանմուշները դասավորված չեն ըստ ժամանակագրության կամ ըստ դրանց ստեղծողների հեղինակության աստիճանի, և այցելուներին այդ կերպ առաջարկվում է սեփական կարծիքը կազմել ցուցադրված յուրաքանչյուր գործի արժանիքների ու նշանակալիության մասին[2]։ |
Պատկերասրահը սահմանել է Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոնի մրցանակ։
Նամ Ջուն Պայկի անվան արվեստի կենտրոնի մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մրցանակը սահմանվել է 2009 թվականին[4]։ Շնորհվում է այն նկարիչներին և արվեստի տեսաբաններին, ում աշխատանքները միավորում են արվեստն ու տեխնոլոգիան, որոնում են լսարանի հետ շփվելու, փոխգործակցելու նոր ուղիներ ու ձևեր, համակցում են երաժշտությունը, փերֆորմանսը և տեսողական արվեստները[4]։ Մրցանակն իր մեջ ներառում է նաև արվեստի կենտրոնում անհատական ցուցահանդես կազմակերպելու իրավունք և հնարավորություն[5][6]։
Մրցանակակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Nam June Paik Art Center». Time Out Seoul. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- 1 2 3 4 «Nam June Paik Art Center: A life in video». CNN. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nam June Paik Art Center in South Korea Announces New Director and Exhibition». artdaily.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- 1 2 3 4 5 6 7 Sterling, Bruce (2016 թ․ դեկտեմբերի 17). «Blast Theory wins 2016 Nam June Paik Art Center Prize». Wired. ISSN 1059-1028. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via www.wired.com.
- 1 2 3 4 Nwangwa, Shirley (2018 թ․ նոյեմբերի 2). «Trevor Paglen Wins 2018 Nam June Paik Art Center Prize». ARTnews. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- 1 2 «CAMP Wins 2020 Nam June Paik Art Center Prize». e-flux. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Doug Aitken Wins 2012 Nam June Paik Art Center Prize». The New York Observer. 2012 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ Herald, The Korea (2013 թ․ նոյեմբերի 14). «'DNA of modern media artists comes from Nam June Paik'». The Korea Herald. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.