Նամանգանի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամանգանի մարզ
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Կարգավիճակregion of Uzbekistan?
Մտնում էՈւզբեկստան, Ուզբեկական ԽՍՀ և Ուզբեկական ԽՍՀ
ՎարչկենտրոնՆամանգան
ԲԾՄ641 մետր
Բնակչություն2 554 200 մարդ (2015)
Տարածք7900 կմ²
Հիմնադրված էմարտի 6, 1941 թ.
Սահմանակցում էTashkent Region?, Անդիժանի մարզ, Fergana Region? և Ջալալաբադի մարզ
Ժամային գոտիUTC+5
ISO 3166-2 կոդUZ-NG
namangan.uz/uz/

Նամանգանի մարզ, Ուզբեկստանի կազմում։ Վերակազմվել է 1967-ի դեկտեմբերի 18-ին (նախկինում գոյություն է ունեցել 1941-ի մարտի 6-ից մինչև 1960-ի հունվ․ 25)։ Տարածությունը 7,4 հզ․ կմ² է, բն․ 3066 հզ․ (2024), քաղաքայինը՝ 34%։ Ունի 10 շրջան, 7 քաղաք, 9 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Նամանգան։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1․02․1973)։

Բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամանգանի մարզը գտնվում է Ֆերգանայի հովտի հյուսիսային մասում, Սիրդարյա գետի աջ ափին։ Մեծ մասը հարթավայրային է (մոտ 400–700 մ բարձրությամբ), կտրտված գետահովիտներով։ Հարթավայրը դեպի հյուսիս բարձրանում և եզրավորվում է 1000–1200 մ բարձրության նախալեռներով (ադիրներով), որոնք դեպի հյուսիս և հյուսիս–արևմուտք փոխարինվում են Չատկալյան և Կուրամինյան լեռնաշղթաներով։ Կլիմային բնորոշ են շոգ, երկարատև ամառները, համեմատաբար կարճ ու մեղմ ձմեռները, օդի ջերմաստիճանի օրական խիստ տատանումները, տեղումների քիչ քանակությունը։ Հարթավայրում հունվարի միջին ջերմաստիճանը –3,5 °C է, հուլիսինը՝ 25°С։ Տարեկան տեղումները հարթավայրում և նախալեռներում 100– 200 մմ են, լեռներում՝ մինչև 600 մմ։ Անսառնամանիք ժամանակաշրջանը արևելքում 229 օր է։ Խոշոր գետը Սիրդարյան է, որը կազմվում է մարզի սահմաններում՝ Նարին և Կարադարյա օժանդակներից։ Գետերն օգտագործվում են ոռոգման համար։ Նշանավոր են Հյուսիսային Ֆերգանայի և Մեծ Անդիժանի ջրանցքները։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են գորշ հողերը։ Հարթավայրերում և ադիրների շրջանում տարածված էֆեմերային բուսականությունը դեպի վեր փոխարինվում է օշինդրներով, օշինդրա–աղասերային և տարախոտատիպչակային տափաստաններով։ Հանդիպում են անտառային բուսական համակցություններ, 3000 մ բարձրություններից վեր՝ ենթալպյան մարգագետիններ (ամառային արոտավայրերի գոտին)։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից անապատային շրջաններում կան սողուններ, կրծողներ, անապատային արտույտներ ևն, լեռներում՝ լեռնային այծ, այծյամ, վայրի խոզ, արջ, հովազ, խոզուկ, գորշուկ, թռչուններից՝ քարարծիվ, գորշ անգղ, լեռնային հնդկահավ, քարակաքավ ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 175