Նամանգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նամանգան, քաղաք Ուզբեկստանում, Նամանգանի մարզի վարչական կենտրոնը։ Ուզբեկստանի բնակչության թվով երկրորդ քաղաքը Տաշքենդից հետո՝ 678 հզ․ բնակիչ (2023)։

Նամանգանով է անցնում Հյուսիս–Ֆերգանայի ջրանցքը։ Կա երկաթուղային կայարան, օդանավակայան։ Կան բամբակազտիչ, սննդի, տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի մանկավարժական ինստուտ, 6 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, կոմեդիայի և դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Հիշատակվում է XV դ․ վերջից։ Պահպանվել են XVIII–XIX դդ․ ճարտարապետական հուշարձաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 175