Նամակ պատանեկությունից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամակ պատանեկությունից
Երկիր ԽՍՀՄ
Սցենարի հեղինակԱնատոլի Սոբոլև
ԵրաժշտությունՎլադիմիր Կոմարով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն69 րոպե

«Նամակ պատանեկությունից» (ռուս.՝ «Письмо из юности»), 1973 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Գրիգորևն Անատոլի Սոբոլևի «Ինչ-որ կայարան» (ռուս.՝ «Какая-то станция») վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներ։ Ինչպես բոլոր դեռահասները, Վասյա Չարիկովը շտապում է ռազմաճակատ։ Նա ընդունվում է սուզակների դպրոց, բայց ավարտելուց հետո նրան ուղարկում են խորը թիկունք՝ փոքրիկ կայան ունեցող գյուղի փայտամշակման գործարան՝ սուզագերաններից լճի մաքրմանը մասնակցելու նպատակով։

Սկզբում Վասյան դառը հիասթափություն է ապրում. ռազմաճակատում կռվելու փոխարեն նա պետք է այստեղ մնա և զբաղվի սուզորդի աշխատանքներով... Բայց հետո տեսնում է, թե ինչպես են կանայք և դեռահասները անձնուրաց աշխատում ճակատի համար, ովքեր ոտքի են կանգնել ռազմաճակատ մեկնած տղամարդկանց փոխարեն, նրան զարմացնում է աշխատողների աշխատասիրությունն ու հեռատեսությունը, նրանց քաջությունը, հավատարմությունը, կարեկցանքը ուրիշի վշտի նկատմամբ և միմյանց օգնելու ու աջակցելու ունակությունը։ Ինչպես նաև այն, թե ինչքան խելամտորեն է ղեկավարում այդ «կանացի թագավորությունը» վիրավորվելու պատճառով ռազմաճակատից զորացրված գործարանի տնօրենը։

Վասյան հարազատի նման է վերաբերվում այդ մարդկանց, որոնք հերոսաբար աշխատում են հաղթանակի համար և գիտակցում են իրենց աշխատանքի կարևորությունը։

Սուզվելու աշխատանքների ավարտին Վասյային, այնուամենայնիվ, ուղարկում են ռազմաճակատ, և մարտերի միջև ընկած ժամանակահատվածներում նա հիշում է հեռավոր գյուղը և այդ հիանալի մարդկանց։

Հեռավոր թիկունքի մասին պատմող ֆիլմում ծնվում է պատերազմի իրական պատկերը, փոխանցվում են խորհրդային ժողովրդի զգացմունքներն ու հույսերն այդ ծանր օրերին։ Անհատական կերպարները, դրվագները բեմադրվում են մեծ խորաթափանցությամբ և գեղարվեստական ամբողջականությամբ։ Ընդհանրապես, այս ֆիլմում մարդիկ գեղեցիկ են այն բարոյական գեղեցկությամբ, որն ամենաթանկն է։ Կարծում ենք՝ ռեժիսորն ու դրամատուրգը գիտակցաբար «բացահայտել են» ֆիլմի մթնոլորտը՝ ստիպելով մեզ աշխարհին նայել երիտասարդության աչքերով, որի համար այն միշտ գեղեցիկ է։ Թերևս սա է ֆիլմի հմայքը։

— Ֆրիդա Մարկովա (կինոքննադատ), «Спутник кинозрителя» ամսագիր, 1974 թվականի մարտ

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Նևեդոմսկի - Սեմյոն Գրիգորևիչ Սուբտիլյա, ավագ, ջրասուզակ
  • Եվգենի Կարելսկիխ - Լյոխա Սուխարևսկի, ջրասուզակ
  • Եվգենի Կոնդրատև - Վասյա Չարիկ, ջրասուզակ
  • Վյաչեսլավ Ցվետաև - Իվան Իգնատևիչ Սոլոժենկին, գործարանի տնօրեն
  • Վալենտինա Սպերանտովա - Ագրաֆենա Միրոնովնա Նազարիխա, դարբին
  • Լարիսա Լեոնովա - Կլավա
  • Ռաիսա Ռյազանովա - Ֆրոսյա
  • Նատալյա Դմիտրիևա - Աննա Պետրովնա, Նյուրա
  • Ելենա Բորզովա - Տոնյա
  • Սվետլանա Խարիտոնովա - Տոնյայի մայրը
  • Կլավդիա Կոզլենկովա - Գլաշա
  • Լենա Վոինովա - Նուսյա Ուտկինա, գյուղացի աղջիկ
  • Դանիլա Պերով - Միտյա, Աննա Պետրովնայի որդին
  • Իրինա Մուրավյովա - գործարանի աշխատող (լուսագրերում նշված չէ)

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Վիշնի Վոլոչյոկ քաղաքի մոտ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Письмо из юности // Советский экран, № 4, 1974. — с. 20
  • Савицкий Н. — Становление характера (Худож. фильмы: «В добрый путь» и «Письмо из юности») // Советская культура, 5 марта 1974
  • Рудалев B. — Адресовано всем (Худож. фильм «Письмо из юности») // Советский экран, № 7, 1974. — c. 4
  • Солоницын А. — Письмо адресовано нам (Худож. фильм «Письмо из юности») // Калининградская правда, 6 апреля 1974
  • Шакутин Ю. — Письмо к юности (Худож. фильм «Письмо из юности») // Комсомольская правда, 2 мая 1974
  • Маркова Ф. — Лицо поколения (Тема воен. поколения в кино; в том числе о фильме «Письмо к юности») // Правда, 25 апреля 1974
  • Письмо из юности // Советские художественные фильмы: 1972—1973. — М.: Нива России, 1996. — с. 229