Նամակ խմբագրության (հունվար, 1897)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամակ խմբագրության
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1897 թվական
ՎիքիդարանՆամակ խմբագրության

«Նամակ խմբագրության», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որը տպագրվել է 1897 թվականի հունվարի 26-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նամակ խմբագրության» հոդվածը տպագրվել է 1897 թվականի հունվարի 26-ին «Տարազ» շաբաթաթերթի № 4-ում։ Ապա հոդվածը տպագրվել է Երևանում 1935 թվականին տպագրված, Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 62-63-րդ էջերում։ Այնուհետև հրատարակվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու վեց հատորով» (1940-1959 թվականներ) շարքի 4-րդ հատորի 49-50-րդ էջերում[1]։

Հոդվածը գրված է ի պատասխան Արշակ Հարությունյանի «Նամակ խմբագրության» հոդվածի[2], որտեղ ծաղրուծանակի է ենթարկվում երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, որը մեկենասների օգնությամբ մեկնել է Փարիզ կատարելագործվելու և, ըստ լրագրային տեղեկությունների, հաջողությունների է հասել։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 573.
  2. Մշակ, 1897, համար 6։
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նամակ խմբագրության (հունվար, 1897)