Նամակ խմբագրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամակ խմբագրին
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1897 թվական
ՎիքիդարանՆամակ խմբագրին

«Նամակ խմբագրին», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1897 թվականի մայիսի 4-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1897 թվականի մայիսի 4-ին «Տարազ» շաբաթաթերթի № 16-ի 270-րդ էջում։ Այնուհետև տպագրվել է 1935 թվականին Երևանում հրատարակված Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 61-62-րդ էջերում։ Ապա այն կրկին հրատարակվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի 54-55-րդ էջերում։

Հոդվածում Թումանյանը գրել է այն մասին, որ «Տարազ»-ի № 14-ում տպագրված «Մի բացատրություն» հոդվածում գրված է, որ Գրիգոր Արծրունու կենդանության ժամանակ ժողովներ էին անում Արծրունու և նրա «Մշակ»-ը տապալելու նպատակով։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 571.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նամակ խմբագրին