Նամակի ընթերցում (նկար, Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամակի ընթերցում
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1921
բարձրություն184 սանտիմետր
լայնություն105 սանտիմետր
ժանրdouble portrait?
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊիկասոյի թանգարան
հավաքածուՊիկասոյի թանգարան
Ծանոթագրություններ

Նամակի ընթերցում (ֆր.՝ La Lecture de la lettre), Պաբլո Պիկասոյի նկարը՝ ստեղծված նրա նեոդասականության շրջանում՝ 1921 թվականին։ Գտնվում է Փարիզի Պիկասոյի թանգարանում։ Չափսերը 184 х 105 սմ են[1]։

Առաջին աշխարհամարտից հետո Պիկասոն արել է իր գեղագիտական ընտրությունը։ Նա հրաժարվել է կուբիզմի փորձարկումներից և վերադարձել է դասական ոճին։ Ստեղծագործական այս փուլում նկարիչը շարունակել է իրականացնել իր որոշ նշանակալի թեմաներ[2]։

Կտավը նկարվել է նկարիչի մոտիկ ընկեր և բանաստեղ Գիյոմ Ապոլիների մահից մի քանի տարի անց։ Նա մահացել էր 1918 թվականին իսպանական գրիպից։ Պատկերելով իր հանդիպումը Ապոլիների հետ՝ Պիկասոն նրան հետմահու հարգանքի տուրք է մատուցել[3]։ Չորացած քարքարոտ բնապատկերի և տագնապալի երկնքի ֆոնի վրա քարին երկու հոգի են նստած։ Նրանք նամակ են կարդում։ Նրանց քաղաքային հագուստները հակադրվում են վայրի բնությանը։ Մարմինների մոտիկությունը և սովորական գրկախառնությունը թույլ են տալիս ենթադրել, որ նրանց միջև որոշակի սերտ բարեկամություն կա։ Գլխարկները հանված են։ Դրանցից մեկը նետված է գրքի վրա, մյուսը գտնվում է երիտասարդներից մեկի ձեռքում։ Նամակը և գետնին ընկած գիրքը նկարին գրական երանգ են տալիս։

Նկարչի կենդանության օրոք նկարը մնացել է աննկատ և հայտնաբերվել է միայն նրա մահից հետո։ Այն դարձել է Պիկասոյի թանգարանի մշտական հավաքածուի մաս նկարչի ժառանգների կողմից ժառանգության հարկի վճարման հաշվին[1][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Pablo Picasso. La Lecture de la lettre, 1921». Navigart. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Picasso's neoclassicism was not conservatism». The Guardian. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  3. «UNE HISTOIRE D'AMITIÉ, ENTRE PEINTURE ET ÉCRITURE». Panorama del Art. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  4. «PABLO PICASSO». paralumun. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.