Նախքան մենք կբաժանվենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նախքան մենք կբաժանվենք
Before We Go
Before We Go Poster.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2014 և նոյեմբերի 12, 2015[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Էվանս
ՊրոդյուսերՀովարդ Բոլդուին
Քերեն Էլիս Բոլդուին
Քրիս Էվանս
Ուիլյամ Ջ. Իմերման
Մարկ Քեսեն
ՄաքՋեյ
Մերի Վիոլա
Սցենարի հեղինակՌոնալդ Բես
ԴերակատարներՔրիս Էվանս
Էլիս Իվ
Մարկ Քեսեն
ՕպերատորJohn Guleserian
ԵրաժշտությունՔրիս Ուեսթլյեք
ՄոնտաժՋոն Էյքսելրեդ
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունWonderland Sound and Vision
Տևողություն95 րոպե
Բյուջե$3,000,000
ՏեղայնացնողRadius-TWC

Նախքան մենք կբաժանվենք (անգլ.՝ Before We Go, սկզբնապես վերնագրված՝ 1:30 Գնացք), Քրիս Էվանսի ռոմանտիկ ֆիլմը։ Վերջինս Էվանսի ռեժիսորական դեբյուտն է։ Ֆիլմում խաղում են նաև Էլիս Իվը և Մարկ Քեսենը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[2]։ Ֆիլմի առաջին թրեյլերը ներկայացվել է 2015 թվականի հուլիսի 21-ին, իսկ ամբողջովին ֆիլմը ազատ արտոնագրով ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին Radius-TWC-ի կողմից[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքում երիտասարդ կինը շտապում է, որպեսզի հասնի Բոստոն մեկնող 1։30-ի գնացքին։ Նրա պայուսակը գողացել են, և չունենալով ոչ ոք և ոչինչ՝ աղջիկը մոլորվում է Նյու Յորքի խավար փողոցներում։ Նիկն առաջարկում է իր օգնությունը. նրանք փորձում են գտնել Բրուքի պայուսակը, ապա փորձում են փող գտնել, որովհետև Բրուքը պիտի տուն հասնի իր ամուսնուց շուտ։ Սակայն այդպես էլ չեն կարողանում փող գտնել։ Բրուքը զանգահարում է ընկերուհուն՝ խնդրելով գնալ իրենց տուն ու վերցնել նամակը, որ ինքը թողել է ամուսնու համար։ Սակայն շուտով պարզվում է, որ նա չի գտել բանալին։

Բրուքը պատմում է, որ ինքը պատահաբար իմացել է ամուսնու դավաճանության մասին, կարդացել է նրանց նամակագրությունը, սակայն չի համարձակվել լքել ամուսնուն, որովհետև վախեցել է մնալ մենակ։ Շուտով ամուսինը դադարեցրել է հանդիպումները այն կնոջ հետ, այսիսնքն՝ նա ընտրել է Բրուքին։ Նյու Յորք ուղևորվելուց առաջ Բրուքը կարդացել է այն կնոջ նամակը, թողել է նամակը, որով ամուսնուն հայտնում է, որ ցանկանում է բաժանվել։ Սակայն ամուսնու զանգից իմանում է, որ նա չի գնացել հանդիպման ու վերադառնում է տուն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին առաջին անգամ հայտարարվել է 2013 թվականի օգոստոսին, երբ Քրիս Էվանսը իր առաջին ռեժիսորական փորձերը սկսեց[5]։ Ֆիլմի քասթինգը տեղի ունեցավ հոկտեմբեր ամսին և Էլիս Իվը պայմանագիր կնքեց ֆիլմարտադրողների հետ, որպեսզի խաղա ֆիլմում կնոջ գլխավոր դերը[6]։

Ֆիլմի նկարահանումները սկսեցին 2013 թվականի դեկտեմբերին Մանհեթենի Ստորին Իսթ-Սայդ թաղամասումnւմ և տևել է 19 օր[7][8]։

2014 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Տորոնտոյի կինոփառատոնն է ընտրվել որպես ֆիլի պրեմիերայի անցկացման վայր, բայց ինչ-ինչ փոփոխությունների է ենթարկվել ինքը՝ ֆիլմը։ «1:30 Գնացք» վերնագիրը փոխվել էր և դարձել «Նախքան մենք կբաժանվենք»[9][10]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտության հեղինակը Քրիս Ուեսթլեյքն է[11]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[12]։ Մինչ պրեմիերան հայտարարվել էր, որ Radius-TWC-ն ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման բոլոր իրավունքները[13]։ 2015 թվականի մայիսի 22-ին ֆիլմը ներկայացվեց նաև Սիեթլի միջազգային կինոփառատոնի ժամանակ[14]։ Ֆիլմը՝ որպես պահանջարկի հոլովակ, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 21-ին, իսկ ազատ արտոնագրով թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  2. «Toronto Film Festival Lineup»։ Variety։ Վերցված է հուլիսի 22, 2014 
  3. Ron Bass (հուլիսի 20, 2015)։ «Before We Go»։ ComingSoon.net 
  4. «Before We Go Trailer Starring Chris Evans and Alice Eve»։ Collider 
  5. Fleming Jr. Mike։ «Chris Evans To Helm '1:30 Train' Before Reprising Captain America In 'Avengers 2'»։ Deadline։ Վերցված է հունվարի 29, 2014 
  6. McNary Dave։ «Alice Eve Boards Chris Evans' '1:30 Train'»։ Variety։ Վերցված է հունվարի 29, 2014 
  7. Setoodeh Ramin (մարտի 25, 2014)։ «'Captain America's' Chris Evans Says He's Ready to Leave Acting Behind»։ Yahoo 
  8. Maresca Rachel։ «Chris Evans spotted on cozy dinner date with co-star Alice Eve»։ NY Daily News։ Վերցված է հունվարի 29, 2014 
  9. Linda Barnard։ «TIFF shows strength with first batch of 2014 premieres»։ Toronto Star Newspapers։ Վերցված է հուլիսի 23, 2014 
  10. Greg Gilman։ «Captain America Cozies Up With Alice Eve in First Look at Chris Evans' Directorial Debut (Photo)»։ Yahoo։ Վերցված է հուլիսի 23, 2014 
  11. «Chris Westlake to Score Chris Evans' 'Before We Go'»։ filmmusicreporter.com։ հուլիսի 25, 2014։ Վերցված է օգոստոսի 1, 2014 
  12. Toronto International Film Festival։ «TIFF.net - Before We Go»։ TIFF 
  13. Michele Debczak (սեպտեմբերի 11, 2014)։ «RADiUS-TWC Nabs Chris Evans' Directorial Debut, 'Before W - Indiewire»։ Indiewire 
  14. «Before We Go»։ Seattle International Film Festival