Նախամեսրոպյան դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախամեսրոպյան դպրոցներ, մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի և հայալեզու դպրոցների ստեղծումը Հայաստանում գործած օտարալեզու (հունարեն, մասամբ նաև ասորերեն) դպրոցներ։ Գոյություն են ունեցել դեռես հեթանոսական շրջանում, սակայն առաջին վավերական վկայությունները վերաբերում են քրիստոնեական ժամանակաշրջանին։ Ագաթանգեղոսի վկայությամբ քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորիչը դպրոցներ է հիմնել հունական և ասորական դպրությանը հմուտ աշակերտներ պատրաստելու միտումով, որոնք պիտի օժանդակեին քրիստոնեության տարածմանը։ Գրիգոր Լուսավորչի մահից հետո Հայաստանի բազմաթիվ գավառներում նման դպրոցներ է հիմնել Ներսես Մեծը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպյան դպրոցներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 157 CC-BY-SA-icon-80x15.png