Նալտրեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նալտրեքսոն
Изображение химической структуры
Տեսակքիմիական երևույթի տեսակ
Արտասանություն/ˌnælˈtrɛksoʊn/
Կիրառումբերանացի, միջմկանային, ներերակային
Զանգված5,7E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₂₀H₂₃NO₄[1]

Նալտրեքսոն, դեղ, օփիոիդային ընկալիչների պաշարիչ։

Քիմիապես տարբերվում է նալոքսոնից մոլեկուլում ալիլ խմբի փոխարեն ցիկլիկ (մեթիլցիկլոպրոպիլ) ռադիկալի առկայությամբ։ Ֆարմակոլոգիապես համարվում է օփիոիդային ընկալիչների լրիվ անտագոնիստ։

Ֆարմակոլոգիական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմրաբեր ցավազրկողների անտագոնիստ է։ Առավել մեծ խնամակցություն է դրսևորում μ-ափիոնային ընկալիչների նկատմամբ (Ki = 0,26 nМ)։ Խնամակցությունը κ ընկալիչների նկատմամբ (Ki = 5,15 nМ) մոտավոր 20 անգամ, իսկ δ ընկալիչների նկատմամբ (Ki = 117 nМ)՝ 450 անգամ ցածր է, քան μ ընկալիչների նկատմամբ[2]։

Նալտրեքսոնը իջեցնում է օփիոիդային ընկալիչների առաջացրած էֆեկտները (ցավազրկող, հակալուծային, հակահազային), վերացնում է օփիոիդների (այդ թվում էնդոգեն) առաջացրած կողմնակի էֆեկտները, բացառությամբ հիստամինային ռեակցիայի հետևանքով առաջացած էֆեկտների։

Նալոքսոնի համեմատ ազդում է ավելի ուժեղ և երկարատև։ Կարող է առաջացնել միոզ (մեխանիզմը հայտնի չէ)։ Մեծ դեղաչափերով օփիոիդների հետ համատեղ կիրառելիս բերում է հիստամինի ձերբազատման խթանման ՝ բնորոշ կլինիկական պատկերով (դեմքի գերարյունություն, ցան, քոր)։ Ափիոնային կախյալություն ունեցողների մոտ առաջացնում է հանման համախտանիշ։ Ալկոհոլամոլության ժամանակ կապվում է օփիոիդային ընկալիչների հետ և արգելակում է էնդորֆինների առաջացրած էֆեկտները։ Իջեցնում է ալկոհոլի նկատմամբ պահանջը և կանխում ռեցդիվների առաջացումը 6 ամսվա ընթացքում ՝ 12-շաբաթյա բուժման կուրսից հետո (բուժման արդյունավետությունը կախված է հիվանդի համաձայնությունից)։

Նալտրեքսոնի երկարատև կիրառումը չի բերում տոլերանտության և կախյալության առաջացման։ Ազդեցության սկիզբը դրսևորվում է 1-2 ժամ հետո։ Երկարատև կիրառման դեպքում կարող է բերել մորֆինի, հերոինի և այլ օփիոիդների նկատմամբ ֆիզիկական կախյալության առաջացման։ 50 մգ դեղաչափով արգելակում է 25 մգ ներերակային ներմուծված հերոինի ֆարմակոլոգիկան էֆեկտները 24 ժամվա ընթացքում, կրկնակի դեղաչափը (100 մգ)՝ 48 ժամվա ընթացքում,իսկ 150 մգ-ը՝ 3 օրվա ընթացքում։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ընդունումից հետո արագ է ադսորբվում և գրեթե ամբողջությամբ (96 %), ենթարկվում է աղիքա-լյարդային շրջանառության։ Նալտրեքսոնի և նրա մետաբոլիտի՝ 6-բետա-նալտրեքսոլի TCmaxպլազմայում՝ 1 ժամ է։ Կապումը սպիտակուցների հետ ցածր է (21 %)։ Լավ է թափանցում արյուն-ուղեղային պատնեշով։ Բաշխման ծավալը՝ 1350 լ․ է։ Մետաբոլիզվում է լյարդում 98 %-ով մինչև ֆարմակոլոգիապես ինակտիվ մետաբոլիտների առաջացում, որոնցից 6-բետա-նալտրեքսոլը մոտավորապես 100 անգամ պակաս ակտիվ է, քան նալտրեքսոնը[3]։ Բացի այդ 6-բետա-նալտրեքսոլը չի թափանցում արյուն-ուղեղային պատնեշով[4]։ Երկրորդ մետաբոլիտը 2-հիդրօքսի-3-մեթօքսի-6-բետա-նալտրեքսոլն է։ Հայտնի է, որ մետաբոլիտները չունեն նշանակալի ներդրում նալտրեքսոնի կլինիկական էֆեկտների զարգացման գործում։ Կիսատրոհման պարբերությունը 4 ժամ է, 6-բետա-նալտրեքսոլինը՝ 13 ժամ։ T1/2 -ի արժեքը կախված է դեղաչափից և մեծանում է երկարատև կիրառման ժամանակ։ Նալտրեքսոնը և նրա մետաբոլիտները դուրս են բերվում (53-79 %) երիկամներով, (նալտրեքսոնը՝ 2 %-ից քիչ, 6-բետա-նալտրեքսոլը այդ թվում նրա կոնյուգացված ձևը՝ 43 %) և կղանքի միջոցով (աննշան քանակներով)։ Ընդհանուր քլիրենսը՝ 1,5 լ/ր։ 100 մգ/օր դեղաչափով երկարատև կիրառելիս նալտրեքսոնը չի կուտակվում (միառժամանակ 6-բետա-նալտրեքսոլի կոնցենտրացիան պլազմայում հասնում է 40 %-ի)։

Ցուցումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օփիոիդային կախյալություն (որպես օժանդակ օգնող միջոց օփիոիդների կիրառումը դադարեցնելուց հետո), ալկոհոլիզմ։

Օփիոիդային կախյալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալտեքսոնը և օփիոիդային ընկալիչների այլ անտագոնիստներ հանդիսանում են օփիոիդային կախյալության բուժման միջոց այն երկրներում, որտեղ օրենքով արգելվում են այդ նպատակով օփիոիդային ընկալիչների ագոնիստների կիրառումը։

Չնայած դրան մի շարք հետազոտություններ չհայտնեցին ոչ մի տենդենց օփիոիդների ընդունումը դադարեցնելու համար՝ այն պացիենտների մոտ ովքեր ընդունում են նալտրեքսոն[5]։Շատ հետազոտություններում արդյունքները գոհացուցիչ չէին համեմատած պլացեբոյի ընդունման արդյունքների հետ[6]։ Այսպես նալտրեքսոնի պերօրալ կիրառման դեղաձևի 13 ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունների մետա-անալիզը (1158 մասնակից) ցույց չտվեց այս դեղի որևիցե առավելություններ համեմատած պլացեբոյի հետ՝ ինչպես օփիոիդային կախյալության, այնպես էլ ռեցիդիվների կանխարգելման դեպքում[5]։

Այնուամենայնիվ, մետա-անալիզը, որն ընդգրկում էր 10 հետազոտություն, ցույց տվեց նալտրեքսոնի արդյունավետությունը հոգեսոցիալական թերապիայի հետ համատեղ. այս զուգորդումը ավելի էֆեկտիվ է քան պլացեբոն, հերոինի օգտագործման կրճատման և բուժման ընթացքում բանտ ընկնելու հետ կապվածը[6]։

Նկատվել է, որ նալտրեքսոնով օփիոիդային կախյալության բուժման հիմանական խնդիրը բուժման առաջին իսկ շաբաթվա ընթացքում[6]։

Նալտրեքսոնը նաև կիրառվում է արագ դետոքսիկացիայի (այսինքն հանման համախտանիշի թեթևացման համար), որի դեպքում այն զուգորդում են կլոնիդինի, լոֆեքսիդինի,բուպրենորֆինի կամ մետադոնի հետ, ինչպես նաև գերարագ դետոքսիկացիայի ժամանակ, որի ժամանակ այն զոգորդում են անզգայացնողների հետ։ Արագ դետոքսիկացիայի ժամանակ նալտրեքսոնի արդյունավետությունը և անվտանգությունը ապացուցված է։ Գերարագ դետոքսիկացիան համարվում է վիճելի մեթոդ բժշկական ռիսկի և մահացու ռիսկի պատճառով, անզգայացման հետ կապված, համեմատած առանց անզգայացման եղանակի՝ առանց մահացության ռիսկի[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 naltrexone
  2. Guo Li, Lindsey C. Aschenbach, Jianyang Chen, Michael P. Cassidy, David L. Stevens Design, Synthesis, and Biological Evaluation of 6α- and 6β- N -Heterocyclic Substituted Naltrexamine Derivatives as μ Opioid Receptor Selective Antagonists (EN) // Journal of Medicinal Chemistry. — 2009-02-06. — В. 5. — Т. 52. — С. 1416—1427. — doi:10.1021/jm801272c
  3. M. C. Holden Ko, Mary F. Divin, Heeseung Lee, James H. Woods, John R. Traynor Differential in vivo potencies of naltrexone and 6beta-naltrexol in the monkey // The Journal of Pharmacology and Experimental Therapeutics. — 2006-02-01. — В. 2. — Т. 316. — С. 772—779. — ISSN 0022-3565. — doi:10.1124/jpet.105.094409
  4. Janet Yancey-Wrona, Brian Dallaire, Edward Bilsky, Brad Bath, John Burkart 6β-naltrexol, a peripherally selective opioid antagonist that inhibits morphine-induced slowing of gastrointestinal transit: an exploratory study // Pain Medicine (Malden, Mass.). — 2011-12-01. — В. 12. — Т. 12. — С. 1727—1737. — ISSN 1526-4637. — doi:10.1111/j.1526-4637.2011.01279.x
  5. 5,0 5,1 Mendelevich VD, Zalmunin KY. Paradoxes of evidence in Russian addiction medicine // Int J Risk Saf Med. — 2015. — Vol. 27 Suppl 1. — P. S102-3. — doi:10.3233/JRS-150708. — PubMed.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Stotts, Angela L; Dodrill, Carrie L; Kosten, Thomas R (2009 թ․ օգոստոսի 1). «Opioid dependence treatment: options in pharmacotherapy». Expert Opinion on Pharmacotherapy. 10 (11): 1727–1740. doi:10.1517/14656560903037168. ISSN 1465-6566. PMC 2874458. PMID 19538000.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)