Արտաշես Նազինյան
Արտաշես Նազինյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1924[1] Աչաջուր, Հայկական ԽՍՀ[1] |
Մահացել է | օգոստոսի 2, 1999[1] (75 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր |
Հաստատություն(ներ) | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1953) |
Պարգևներ |
Արտաշես Մկրտչի Նազինյան (փետրվարի 23, 1924[1], Աչաջուր, Հայկական ԽՍՀ[1] - օգոստոսի 2, 1999[1], Երևան, Հայաստան), հայ բանագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1953)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշես Նազինյանը ծնվել է 1924 թվականի Աչաջուր գյուղում։ 1942-1944 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1960-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի վարիչ[2]։ 1953 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։
Մահացել է 1999 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազինյանի խմբագրությամբ և մասնակցությամբ իրականացվել է «Հայ ժողովրդական հեքիաթների»[4] (հատոր 1-13, 1959-85) համահավաք հրատարակությունը։ Գրել է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1954), «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» (1957) ուսումնասիրությունները։ Նազինյանի մշակմամբ լույս են տեսել «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1955, 1967, 1986[5], 1990), «Ծաղկեփունջ» (1960, Հայկական ժողովրդական առակներ, զրույցներ, առածներ, խաղիկներ, հանելուկներ) ժողովածուները[2][6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 145.
- ↑ 2,0 2,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
- ↑ «Zarkfoundation - Արտաշես Նազինյան». zarkfoundation.com.
- ↑ Նազինյան, Արտաշես Մկրտչի (1959). Հայկական ժողովրդական հեքիաթներ. Տպարան Հուսաբեր.
- ↑ «Հայ ժողովրդական հեքիաթներ | Hanuman Home Library». library.gratun.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հայգիրք».
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտաշես Մկրտչի Նազինյան։ Կենսամատենագիտություն, ISBN 9994133179, 9789994133178
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Նազինյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 145)։ |
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Աչաջուր գյուղում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Հայ բանագետներ
- Հայ բանասերներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ